Ուրբաթ, 9 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 17 ℃

Рус Eng

Դեմիրճյան փողոցով անցնող ստորգետնյա գազատարից տեղի է ունեցել արտահոսք

Հասարակություն

24 Հունվարի 2022, 12:45

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցով անցնող ստորգետնյա գազատարից տեղի է ունեցել արտահոսք։ Հետագա անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով հունվարի 24-ին ժամը 01։30-ից դադարեցվել է գազամատակարարումը նշված գազատարով։

Իրականացվում են վթարավերականգնման աշխատանքներ, որոնց ավարտի և գազաթողարկման ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի։

Հետևեք մեզ Telegram-ում