Կիրակի, 4 Հունիսի 2023

USD384.39

EUR409.50

RUB4.64

Երևան 29 ℃

Рус Eng

Դատական համակարգը պատրաստվում է լուրջ ընդվզման. «Ժողովուրդ»

Մամուլ

5 Փետրվարի 2022, 9:35

««Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ դատական համակարգը պատրաստվում է լուրջ ընդվզման:

Ըստ թերթի՝ «ՀՀ վարչական դատարանի դատավորների ահազանգից հետո ոտքի են կանգնել Վճռաբեկ, Վերաքննիչ և առաջին ատյանի մի շարք դատավորներ և ներքին խոսակցության ժամանակ նշել են, որ այսկերպ շարունակել հնարավոր չէ, և պետք է ոչ թե քաղաքական իշխանությունների ճնշումներին մի քանի համարձակ դատավորներ բարձրաձայն պատասխանեն, այլ բոլորը պետք է ոտքի կանգնեն և համախմբված ստորագրահավաք իրականացնեն` պահանջելով դադարեցնել դատական համակարգի նկատմամբ ճնշումները: Թե որքանով դատական համակարգի այս ներքին խոսակցությունը իրականություն կդառնա, և ողջ դատական համակարգը միահամուռ կոչով հանդես կգա, հետևենք զարգացումներին:

Իսկ ինչո՞ւ է ուշանում դատավորների ընդվզումը. բանն այն է, որ դատական համակարգում կա զգալի հատված, որ իրենց չեզոք են պահում և որևէ տեսակետ չեն հայտնում գործընկերների մտահոգություններին: Հիմա նրանց արթնացնելու ժամանակն է»:

International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել