Սպորտ

Դանու Սպետառուն կրկին հանդես կգա «Նոա»-ում

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Նոա»-ն Մաքսիմ Մայրովիչից հետո «Արի տուն» ծրագրի միջոցով վերադարձրել է նաև 27-ամյա Դանու Սպետառուին: Նախքան վերադարձը, նա հանդես է եկել «Արարատ-Արմենիա»-ի կազմում:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության ձմեռային հատվածն ավարտված է: Առաջատարը«Արարատ-Արմենիա»-ն է, որն ունի 40 միավոր: 32 միավորով երկրորդ տեղում«Փյունիկ»-ն է: Եռյակը եզրափակում է «Արարատ»-ը (30 միավոր): 4-րդ տեղում «Նոա»-ն է (22 միավոր), 5-րդում` «Ալաշկերտ»-ը (21 միավոր), սակայն Հայաստանի գործող չեմպիոնը երկուհանդիպում պակաս էանցկացրել` կապված Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլիհանդիպումների հետ: Մեկհանդիպում քիչ անցկացրած «Ուրարտու»-ն  6-րդն է (16 միավոր): Մրցաշարային աղյուսակիհետնամասում են «Վան»-ը (11 միավոր), «Նորավանք»-ը (9 միավոր) ևԲԿՄԱ-ն (6 միավոր): Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ շրջանը կսկսվի փետրվարին: