Կևին Դե Բրույնեն խոսել է Ֆրանսիայի հավաքականի հետ առաջիկա հանդիպման մասին։
Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում Բելգիայի հավաքականը կմրցի Ֆրանսիայի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 1-ին․
«Ֆրանսիան շատ որակյալ խաղացողներ ունի։ Նրանք, անկասկած, կարող են հավաքել երկու հիմնական կազմ․.. Գուցե նույնիսկ չորսը: Ֆրանսիային հաղթելու համար մենք պետք է շատ, շատ լավ խաղանք։ Միգուցե Ֆրանսիան պետք է սովորականից մի փոքր վատ խաղա։
Մենք նույնպես պետք է օգտագործենք մեր հնարավորությունները։ Նրանց հետ խաղում տասը պահ չենք ունենա, այնպես որ, պետք է իրացնենք այն պահերը, որոնք կստեղծենք։
Կիլիան Մբապեն անհավանական է։ Իր արագության շնորհիվ նա կարող է մեկ վայրկյանում փոխել խաղի ընթացքը։ Նա շատ գոլեր է խփում, նա միշտ վտանգավոր է։ Բարձր մակարդակ ունի և նա, և մյուս ֆուտբոլիստները», - ասել է Բելգիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը։