Միջազգային

ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի 31 M1 Abrams տանկ

ԱՄՆ վարչակազմը Ուկրաինա կուղարկի 31 հատ M1 Abrams տանկ։ Սրա մասին հայտնել է նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։ Բայդենը նշել է Գերմանիայի կողմից Ուկրաինային աջակցության ակտիվացման կարևորությունը։

ԱՄՆ նախագահը հայտնել է նաև, որ հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի, ինչպես նաև Իտալիայի կառավարության ղեկավար Ջորջ Մելոնիի հետ:

Հետևեք մեզ Telegram-ում։