Միջազգային

Ուկրաինացի պատգամավորներին ու պաշտոնյաներին արգելվել է անձնական պատճառներով լքել երկիրը

Ուկրաինացի պաշտոնյաներին և պատգամավորներին արգելվում է անձնական նպատակներով մեկնել արտերկիր։ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի այս որոշման մասին իր տեսաուղերձում հայտարարել է նախագահ Զելենսկին։

«Եթե ուզում են հանգստանալ, ուրեմն պետական ծառայությունից դուրս կհանգստանան։ Պաշտոնյաներին այլևս չի հաջողվի մեկնել արտերկիր՝ հանգստի կամ այլ ոչ պետական նպատակով»,-ընդգծել է Զելենսկին։

Սահմանափակումը վերաբերում է կենտրոնական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև «իրավապահներին, պատգամավորներին, դատախազներին և բոլոր նրանց, ովքեր պետք է աշխատեն պետության մեջ և պետության համար», - հայտարարել է Զելենսկին։

 

Հետևեք մեզ Telegram-ում։