Միջազգային

ԱՄՆ-ն Ուկրաինային 2,5 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթի կտրամադրի

Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2,5 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթի մասին։

Այն ներառում է 59 Bradley հետևակի մարտական ​​մեքենաներ, 90 Stryker զրահափոխադրիչներ, 53 MRAP զրահափոխադրիչներ, 8 Avenger հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև լրացուցիչ զինամթերք HIMARS և NASAMS հակահրթիռային կայանքների համար, հակառադարային և հակատանկային հրթիռներ։

ԱՄՆ-ից Ուկրաինայի ստացած օգնության ընդհանուր ծավալն արդեն հասել է 26,7 միլիարդ դոլարի։ Այդ մասին հաղորդում է «AP»-ն։

 

Հետևեք մեզ Telegram-ում։