Ավելին

Մահացել է Չեբուրաշկայի և կոկորդիլոս Գենայի կերպարները ստեղծողը

101 տարեկան հասակում մահացել է Լեոնիդ Շվարցմանը` կոկորդիլոս Գենայի և Չեբուրաշկայի մասին լեգենդար մուլտֆիլմերի ստեղծողը:

Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով «Союзмультфильм»-ի գլխավոր խմբագիր Սերգեյ Կապկովին։

Շվարցմանի մասնակցությամբ ստեղծվել են այնպիսի մուլտֆիլմեր, ինչպիսիք են «Կարմիր ծաղիկը», «38 թութակը», «Վուֆ անունով կատվիկը», ինչպես նաև Չեբուրաշկայի և Կոկորդիլոս Գենայի մասին մուլտֆիլմը: