Variety-ի հեղինակավոր հանդեսի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մասին պատմող նախագիծը կներկայացնի իրական պատմություն այն մասին, թե ինչպես է Պուտինը եկել իշխանության։ Շարքը հիմնված կլինի լրագրող Միխայիլ Զիգարի գրքի վրա, որը գրվել է Պուտինի մերձավոր շրջապատի հետ հարցազրույցներից հետո։
Նախագիծը կպատմի նախագահ Պուտինի կարիերայի մասին՝ ՊԱԿ-ի աշխատանքից մինչև վերջին իրադարձություններ։ «Ուկրաինայի ռազմադաշտում իրական ժամանակում որոշվում է Եվրոպայի և նոր աշխարհակարգի ճակատագիրը, ևս այս պատերազմը, որը ցնցեց ժամանակակից հասարակության հիմքերը, սանձազերծել է մեկ մարդ՝ Պուտինը»,- ասել է Ռոդնյանսկին։