Ժամանց

Սոցիալական ձեռներեցության տավուշյան օրինակը՝ դեպի կանաչ առաջընթաց

Սոցիալական ձեռներեցության տավուշյան օրինակը՝ դեպի կանաչ առաջընթաց

Տավուշի մարզում իրականացվում են մի շարք հավակնոտ ծրագրեր, որոնք միտված են մարզում սոցիալական կայունության ապահովմանը։ Այն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը Հայաստանում իրականացնում է «Կանաչ արահետ» ՀԿ-ն։

 

Հովքի կանաչ ուսուցման կենտրոնը մեծ հնարավորություն է գյուղական զբոսաշրջության, խելամիտ գյուղատնտեսության վարման և ագրարային կրթության զարգացման համար:

Հովքի կանաչ ուսուցման կենտրոնը գյուղական զբոսաշրջության և բարձրարժեք գյուղատնտեսության համատեղման յուրօրինակ վայր է։ Այն իրենից ներկայացնում է խելամիտ գյուղատնտեսության մոդել, որտեղ գյուղատնտեսությամբ հետաքրքրված մարդիկ կարող են սովորել ինչպես վարել խելացի գյուղատնտեսություն։ Ուսուցման կենտրոնում ներկայացված են տարբեր բարձրարժեք մշակաբույսեր. մարդիկ կարող են գալ, տեղում սովորել մշակման մեթոդները և ծանոթանալ մի շարք բարձրարժեք բույսերի տեսակներին։

2021թ. հոկտեմբերից Տավուշի մարզում գործում է գիտելիքի նորարարական ՀԱԲ-ը։ Գիտելիքի նորարարական ՀԱԲ-ը կրթական-զարգացնող բնույթի հարթակ է, որի գոյությունը միտված է խթանելու երիտասարդների հմտությունների զարգացումը և զբաղվածությունը: ՀԱԲ-ը ունի ֆիլմասերների, կամավորների և ակտիվ երիտասարդների ակումբ: Նմանատիպ ՀԱԲ-եր գործում են Հայաստանի երեք մարզերում՝ Լոռիում, Շիրակում և Տավուշում։

Նման ՀԱԲ-եր գործում են նաև հարևան Վրաստանում։ Դրանք համագործակցության երիտասարդական հարթակներ են, որոնց շրջանակներում երկու երկրների երիտասարդները տարաբնույթ միջոցառումներ են պլանավորում և իրականացնում։

Տավուշի գիտելիքի նորարարական ՀԱԲ-ն ունի արդեն շուրջ 4000 շահառու և շուրջ 20 ակտիվ կամավորներ, որոնք աշխատում են ՀԱԲ-ի կայացման ուղղությամբ։

Տավուշի մարզի սահմանամերձ Նորաշեն գյուղում օրեր առաջ Փայտյանների ընտանիքի ջանքերով բացվել է «Զովակ» գաստրոբակը։ Գաստրոբակում պատրաստում են տավուշյան ավանդական ուտեստներ։ Այստեղ հոգալու են Նորաշեն ժամանած զբոսաշրջիկների զբաղվածության հարցը։ Գաստրոբակին կից գործում է հյուրատուն։ «Զովակ» գաստրոբակի հիմնադիր Գարիկ Փայտյանի խոսքով՝ այս կերպ նպաստելու են սահմանամերձ համայնքում մնալուն, որպեսզի տեղացիները չարտագաղթեն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական