Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը վարակվել է կորոնավիրուսով։
«Ես COVID-19-ի համար թեստի դրական արդյունք եմ ստացել։ Ես մեղմ ախտանիշներ եմ զգում, և մասնագետների խորհրդով մեկուսացված եմ մինչև ապաքինվելը»,- գրել է նա Twitter-ի իր էջում։ Գեյթսն ընդգծել է, որ ամբողջովին պատվաստված է և ստացել է պատվաստանյութի խթանող չափաբաժին: