Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը, որն սպասում է երրորդ երեխային, Ինստագրամի իր էջում կրկին համարձակ լուսանկարներ է հրապարակել: 40-ամյա երգչուհին լուսանկարվել է մերկ՝ մարմնի մասերը ծածկելով ձեռքերով ու սրտիկի տեսքով էմոջիով։
«Ի՞նչ է առհասարակ կատարվում», «Սա ադեկվատ չէ», «Բրիթնի, վերջ տուր», «Նրա պահվածքը դուրս է սահմաններից», «Վերցրեք Բրիթնիի հեռախոսը», «Սփիրսը վախեցնում է ինձ»,- ի պատասխան գրել են երգչուհու հետևորդները: