Թուրինում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն իր SNAP երգով ելույթ ունեցավ 17-րդ համարի ներքո:
Մայիսի 14-ին կայանալիք եզրափակչին իրավունք ստացավ մասնակցելու 10 երկիր. Հայաստանը, Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Նիդերլանդները:
Մայիսի 12-ին կկայանա «Եվրատեսիլ 2022»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը: