Ժամանց

Կորեական պոպի ֆենոմենը. ինչպե՞ս գրավել ամբողջ աշխարհը

K-pop-ը արագորեն դարձավ ոչ միայն երաժշտական արդյունաբերության, այլև՝ հենց պոպ մշակույթի ամենամեծ ուղղություններից մեկը: Քանի որ K-pop խմբերը շարունակում են ստեղծվել ու զարգանալ BTS-ի և BLACKPINK-ի նման, իսկ աստղերը միայն շարունակում են ավելի ու ավելի թափ հավաքել, ժամանակն է հասկանալ, թե ինչի մասին է այս ամբողջ աղմուկը:

Ի՞նչ է K-pop-ը

Կորեական պոպը (K-pop) ներկայացնում է Հարավային Կորեայի էստրադային երաժշտական դաշտը և հայտնի է դարձել որպես ճանաչելի հնչողություն ունեցող ժանր, որը միավորում է տարբեր երաժշտական ժանրեր: 1990-ականներից ի վեր կորեական մշակույթը գլոբալ աճ է գրանցել Արևմուտքում՝ գեղեցկության, նորաձևության, հեռուստատեսության, կինոյի և, ակնհայտորեն, երաժշտության ոլորտներում:

Թեև K-pop-ը պաշտոնապես հայտնվել է 90-ականներին, մինչև 2000-ականները այն հայտնի չի եղել: Եվ միայն այն ժամանակ, երբ PSY-ը ասպարեզ եկավ 2012 թվականին՝ իր «Gangnam Style» հիթով, որը կգերազանցի Ջասթին Բիբերի «Baby»-ն, K-pop-ն ամբողջությամբ դարձավ մեյնսթրիմ՝ լայնորեն հայտնի երաժշտություն։

Այնուհետև եկավ K-pop աստղերի հաջորդ և ներկայիս ալիքը: Թեև Psy-ի հաջողությունը, անշուշտ, բացեց աշխարհի դռները K-pop-ի առջև, այն հաճախ քննադատվում է այլ K-pop աստղերի կողմից՝ որպես չափազանց թեթևամիտ երգատեսակ, որը չի արտացոլում K-pop երաժշտությունը և երաժիշտներին: K-pop-ի մասին Արևմուտքի կարծիքը փոխելու համար նոր աստղերը սկսեցին հայտնվել և գրավել այս ժանրը: Դրանցից երկուսն այնուհետև կդառնան մոլորակի երկու ամենամեծ խմբերը՝ BTS-ը և BLACKPINK-ը:

K-pop խմբերում լինում է հիմնական «վիզուալ» մասնակից և աչքի է ընկնում գեղեցկությամբ, չնայած՝ սա սուբյեկտիվ է երկրպագուների համար։ Բացի այդ՝ կա խմբի ռեփերը, ով, որոշ դեպքերում, նաև խմբի միակ անդամն է, որը սահուն անգլերեն է խոսում: Կա խմբի «առաջնորդ», նա, ով հաճախ դիտվում է որպես խմբի «խոսնակ»։ Երբեմն դրանք կարող են համընկնել, քանի որ խմբի լիդերը հաճախ այն անդամն է, ով ամենալավն է խոսում անգլերեն։ Կան նաև գլխավոր պարողներ, գլխավոր վոկալիստներ։ Խմբի՝ տարիքով ամենափոքր անդամին անվանում են «մակնաե», իսկ ավագ անդամներին՝ «հյունգ», որոնք կորեերենից թարգմանությամբ համապատասխանաբար նշանակում են «կրտսեր» և «ավագ»։ 

K-pop աստղ լինելը, սակայն, ավելին է, քան պարզապես հայտնի լինելը: Նման հսկայական հարթակ ունենալը մեծ պատասխանատվություն է ենթադրում, և K-pop-ի աստղերը նախընտրում են հնարավորինս շատ դրական էներգիա տարածել: Բացի ինքդ քեզ հավատարիմ լինելու և քեզ սիրելու, երազանքներին հետևելու և կյանքը վայելելու մեսիջներից՝ K-pop աստղերը խրախուսում են նվիրատվություններ կատարել բարեգործական կազմակերպություններին և աշխատել աշխարհն ավելի լավը դարձնելու ուղղությամբ: K-pop stans-ը մոլորակի ամենամեծ երկրպագուների խումբն է, որոնք միավորվում են իրենց սիրելի K-pop աստղերի համար անհավանական փոփոխություններ անելու համար: Այն բանից հետո, երբ BTS-ը 1 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերեց Black Lives Matter-ին, նրանց երկրպագուների բանակը 24 ժամվա ընթացքում նույնքան նվիրատվություն կատարեց: