Նախագծված James Corner Field Operations-ի և Piet Oudolf-ի հետ համատեղ՝ The High Line-ը 2,4 կիլոմետր երկարությամբ հանրային զբոսայգի է, որը կառուցված է լքված վերգետնյա երկաթուղու վրա ու ձգվում է Մանհեթենի Meatpacking District-ից մինչև Hudson Rail Yards:
Հիմնադրում
Ոգեշնչված հետինդուստրիալ ավերակների մելամաղձոտ, ըմբոստ գեղեցկությամբ, որտեղ բնությունը իր իշխանությունն էր վերահաստատել երբեմնի կենսական քաղաքային ենթակառուցվածքի վրա, նոր այգին շարունակում է բնության այդ ժառանգությունը: Այն արտացոլում է կենսաբազմազանությունը, որը սկիզբ առավ երկաթուղու այդ հատվածն ավերած տեղանքին բնորոշ քաղաքային միկրոկլիմաների հետևանքով, որոնք ներառում էին արևոտ, ստվերային, խոնավ, չոր, քամոտ և պաշտպանված տարածքներ:
Դիզայն
Մասամբ գյուղատնտեսական, մասամբ՝ ճարտարապետական ռազմավարության շնորհիվ High Line մակերեսը կազմված է սալարկված և բուսական առանձին միավորներից, որոնք տարածվում են 1,5 մղոն հեռավորության վրա՝ տարբեր աստիճաններով, 100% սալահատակից մինչև 100% փափուկ, հարուստ բուսականություն:
Սալիկապատման համակարգը բաղկացած է առանձին՝ նախապես ձուլված, բետոնե տախտակներից՝ բաց հոդերով, որոնք խրախուսում են վայրի խոտի աճը մայթերի ճեղքերի միջով: Երկար սալահատակները ունեն կոնաձև ծայրեր, որոնք մտնում են տնկարկների մեջ՝ ստեղծելով հյուսվածքային, «անուղի» լանդշաֆտ, որը կարող է մարդկանց տանել անսպասելի, չպլանավորված ուղիներով: Դիզայնը բավարարում է քաղաքացիների բազմաշերտ պահանջներին. այն վայրի է, բայց մշակված, գողտրիկ և հասարակական տեսքի:
Այգու բացումը
High Line-ը հանրությանը ներկայացվել է փուլային բացումներով՝ 2009, 2011, 2014 և 2019 թվականներին: Նյու Յորքի քաղաքապետարանի 115 միլիոն դոլար ներդրումից High Line-ը գեներացրել է ավելի քան 5 միլիարդ դոլար՝ քաղաքաշինության ոլորտում, և ստեղծել 12 հզ աշխատատեղ։
Ի սկզբանե ենթադրվելով որպես եզակի, ինքնատիպ, տեղական լուծում՝ High Line-ը հայտնի դարձավ որպես համաշխարհային զարգացման մոդել։ Աշխարհի ավելի քան հարյուր քաղաքներ ոգեշնչվել են իրենց հնացած քաղաքային ենթակառուցվածքները հանրային այգիների վերածելու գաղափարով: