Ժամանց

Ինչպես պլանավորել կատարյալ Մալդիվյան հանգիստ՝ լավագույն հյուրանոցներում

Աշխարհի ամենացածրադիր երկիրը ծովի մակարդակից հազիվ չորս ոտնաչափ է բարձր և գտնվում է Ինդոնեզիայի և Աֆրիկայի միջև կես ճանապարհին: Մալդիվները կազմված են 1190 տարբեր կղզիներից, որոնցից միայն մեկ երրորդից քիչն է բնակեցված։ 

Ինչպես տեղաշարժվել Մալդիվներում 

Կաաֆու Ատոլում է գտնվում Վելանա միջազգային օդանավակայանը, որը բոլոր ճանապարհորդների մուտքի հիմնական կետն է: Այս գլխավոր օդանավակայանը, որը գտնվում է մայրաքաղաք Մալե կղզու մոտ, և այստեղից դուք կսկսեք ձեր հանգիստը Մալդիվներում: Այստեղից դուք արդեն պետք է կազմակերպեք առանձին չվերթ կամ վարձեք արագընթաց նավակ՝ ձեր հյուրանոց հասնելու համար: Հաճախ շքեղ հյուրանոցները կարող են օգնել ձեզ՝ կազմակերպել հիդրոինքնաթիռով կամ նավով տեղափոխում դեպի վերջնական նպատակակետ: Դուք կարող եք նաև վարձել ձեր սեփական արագընթաց նավակը Atoll Transfer-ի միջոցով:

Երբ պլանավորել հանգիստը Մալդիվներում

Դեկտեմբեր-ապրիլը չոր սեզոն է և Մալդիվներ այցելելու ամենատարածված ժամանակը: Սա կարող է մի փոքր ավելի թանկացնել հյուրանոցների արժեքը, բայց դա նաև կերաշխավորի հիասքանչ, առանց փոթորիկների հանգիստ: Ավելին, չոր սեզոնը ապահովում է ավելի լավ տեսանելիություն սնորքելինգով և ստորջրյա սուզումներով զբաղվողների համար: Անկախ տարվա եղանակից՝ ճանապարհորդները կարող են 27 աստիճանի մոտ մեղմ ջերմաստիճան ակնկալել:

Ինչ պետք է անել Մալդիվներում

Մալդիվյան կղզիներում սկուբա դայվինգը նմանը չունի. ձկնատեսակներով հարուստ ջրերը, որոնք սնվում են Հնդկական օվկիանոսի հոսանքներից, նման են ծովային ֆաունայի ցուցահանդեսի: Մալդիվների ջրերը պարունակում են վառ գույների արևադարձային ձկներ, կատվաձկներ, ստորջրյա ժայռային շնաձկներ, կետանման շնաձկներ, օձաձկներ, ծովային կրիաներ և այլն։ Սկսեք Հարավային Արի Ատոլից, որտեղ դուք կգտնեք հայտնի սուզվելու վայրեր, ինչպիսիք են Broken Rock-ը (կիսով չափ բաժանված խոր ձորով) և Kudarah Thila-ն:

2005 թվականին Ithaa-ն դարձավ աշխարհի առաջին, ամբողջովին ապակե, ստորջրյա ռեստորանը: Չնայած՝ այս թրենդն արդեն տարածվել է, բայց ճանապարհորդները դեռ կարող են վայելել ծովամթերք՝ այս գողտրիկ, 14 տեղանոց ռեստորանում: Մատուցվող բոլոր կերակրատեսակները տեղում են որսվում: Այստեղ ուտելու համար, սակայն, դուք պետք է լինեք Conrad Rangali հյուրանոցի այցելու և ամրագրումները պարտադիր նախապես անեք:

Մալդիվներում դելֆինների դիտումը նույնպես բավականին տարածված է, թեև դա, իհարկե, համբերություն է պահանջում: Հիասքանչ արարածներին տեսնելու լավագույն վայրերից մեկը Muli Channel-ն է: Համակարգեք սա ձեր հյուրանոցի կամ սուզվելու տեղական կենտրոնի հետ՝ այս ջրերում պարզ օրը սնորքլինգով զբաղվելու համար։ Սա կլինի դելֆին տեսնելու՝ ձեր լավագույն հնարավորությունը: