Պատրա՞ստ եք փորձել Հայաստանի լավագույն արահետները՝ արշավի, լեռնային հեծանվավազքի, զբոսանքի, մենությունը վայելելու, լեռնամագլցման և այլ բացօթյա զվարճանքների համար:
Պարզ լիճ, Գոշավանք, Գոշ լիճ
17,2 կմ երկարությամբ այս երթևեկելի արահետը գտնվում է Տավուշում՝ Թեղուտի մոտ: Այն սովորաբար համարվում է չափավոր դժվարության երթուղի, որն ավարտելու համար պահանջվում է միջինը 5 ու կես ժամ: Սա հայտնի արահետ է՝ թռչուններին հետևելու, արշավների և զբոսանքի համար, բայց դուք կարող եք նաև վայելել ձեր առաձնությունը՝ օրվա ավելի հանգիստ ժամերին: Արահետը վայելելու լավագույն ժամանակը ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածն է:
Արագածի հարավային գագաթ
Կոտայքի Տեղեր գյուղի մոտակայքում է այս 9,5 կմ երկարությամբ արահետը: Սովորաբար համարվում է չափավոր դժվար երթուղի, որն ավարտելու համար պահանջվում է միջինում 3 ու կես ժամ: Այս արահետը հիանալի է արշավների համար և, սովորաբար, սակավամարդ է:
Ակնա լիճ, Աժդահակ լեռ, Վանքի լիճ, ժայռապատկերներ, Գիլան գյուղ, Գառնու տաճար
35,6 կմ երկարությամբ արահետը սկսվում է Կոտայքի Սևաբերդ գյուղից, անցնում վերոնշյալ տարածքներով և ավարտվում Գառնու տաճարի մոտ։ Ընդհանուր առմամբ, սա համարվում է դժվար երթուղի։ Այն ավարտելու համար պահանջվում է միջինում 9 ու կես ժամ: Սա հայտնի արահետ է արշավների համար, բայց մենություն վայելել նույնպես հնարավոր է՝ օրվա ավելի հանգիստ ժամերին:
Օձուն, Հոռոմայր, Քոբայր
Ընդհանուր առմամբ չափավոր դժվարության 8,9 կմ երկարությամբ երթուղին ավարտելու համար պահանջվում է մոտ 3 ժամ: Սա հայտնի արահետ է թռչուններին ուսումնասիրելու, արշավների և զբոսանքի համար։
Գառնու հեթանոսական տաճար, Հավուց թառ վանք
13 կմ երկարությամբ շրջագծով արահետը գտնվում է Կոտայքում՝ Գառնու մոտ: Սովորաբար համարվում է չափավոր դժվարության երթուղի, ավարտելը միջինում տևում է 4 ու կես ժամ:
Բնության ուխտագնացության արահետ, Հաղարծին վանք
12,1 կմ երկարությամբ արահետը Տավուշում է՝ Դիլիջանի մոտ: Համարվում է չափավոր դժվարության երթուղի, ավարտելը տևում է միջինը 4 ժամ: Հայտնի արահետ է՝ ուսապարկերով զբոսանքի և արշավների համար: Այս արահետով քայլելու լավագույն ժամանակը մայիսից-նոյեմբեր ընկած ժամանակահատվածն է:
Թեղենիս լեռան արահետ
9,8 կմ երկարությամբ արահետը գտնվում է Արագածոտնի Եղիպատրուշ գյուղի մոտից: Սովորաբար, համարվում է չափավոր դժվարության երթուղի. այն ավարտելը տևում է միջինում 4 ժամ: Այս արահետը հիանալի է արշավների համար, այցելելու լավագույն ժամանակը ապրիլ-հոկտեմբերն է:
Սատանայի կամուրջ, Տաթևի մեծ անապատ, Տանձատափ գյուղ և Տաթևի վանք
15,9 կմ երկարությամբ արահետը Սյունիքում է՝ Տաթևի վանքի մոտ: Չափավոր դժվարության երթուղի է, ավարտելու համար պահանջվում է 5 ժամ:
Սանահինի վանք, Կայան բերդ, Հաղպատի վանք
Այս արահետն ունի 11,4 կմ երկարություն և գտնվում է Լոռում՝ Սանահինի մոտ: Չափավոր դժվարության երթուղի է, որն ավարտելու համար պահանջվում է միջինում 3 ու կես ժամ:
Հաղարծին, Ջուխտակ վանքեր
Տավուշի Դիլիջան քաղաքի մերձակայքում գտնվող 17,9 կմ երկարությամբ այս արահետը համարվում է դժվարանցանելի։ Այն ավարտելը կտևի մոտ 6 ժամ: