Միշլենի աստղերը հայտնի Michelin Guide-ի ռեստորանային վարկանիշային համակարգի մի մասն են, որը մշակվել է Միշլեն եղբայրների՝ Անդրեի և Էդուարդի կողմից, ովքեր անվադողերի արտադրող էին, այո, այդ անվադողերի ընկերությունը Ֆրանսիայում: Ավելի քան մեկ դար ուղեցույցն օգնել է կերտել խոհարարների և ռեստորանների ճակատագիրը ամբողջ աշխարհում:
Միշլենի աստղերի պատմություն
Ուղեցույցն առաջին անգամ տպագրվել է 1900 թվականին և բաժանվել անվճար։ Ներսում այն ուներ քարտեզներ, խորհուրդներ, թե ինչպես փոխել անվադողեր և որտեղ ճանապարհին գտնել կացարան, ռեստորաններ և բենզալցակայաններ: Միշլենի աստղերը ուղեցույցում հայտնվեցին մինչև 1926 թվականը: Եղբայրները հույս ունեին, որ երբ ցուցադրեն բոլոր այն վայրերը, ուր կարելի է գնալ մեքենայով, ավելի շատ մարդիկ կգնեն մեքենա, և, հետևաբար, ավելի շատ մարդիկ կգնեն Michelin անվադողեր:
Michelin Guide-ի պատմությունը ուշագրավ է, քանի որ քիչ բան է հայտնի նրա տեսուչների մասին, ովքեր պատասխանատու են բազմաթիվ ռեստորանների և խոհարարների ճակատագրի վերաբերյալ որոշումների կայացման համար: Michelin Guide-ն ունի նաև քննադատների իր բանակը, որոնցից շատերը կարծում են, որ ուղեցույցը կողմնակալ է ֆրանսիական ռեստորանների նկատմամբ, կամայական է իր ընտրության մեջ՝ Michelin աստղեր վաստակող ռեստորանների հարցում, և անտեղյակ չի խոհարարության ժամանակակից միտումներին: Մյուս կողմից, ուղեցույցը, կարծես թե, հարմարվում է մշակութային փոփոխություններին: Michelin-ը պատմություն կերտեց՝ թողարկելով իր սինգապուրյան տարբերակը, որտեղ առաջին անգամ աստղեր շնորհեց փողոցային տաղավարներին:
Ինչպե՞ս վաստակել աստղ
Եթե Michelin աստղերը որոշվում են անվադողերի արտադրողի կողմից, ի՞նչն է դրանք այդքան առանձնահատուկ դարձնում: Նախ, դուք պետք է իմանաք, որ Michelin-ը գործում է միայն որոշակի շրջաններում, ուստի, քանի դեռ ձեր ռեստորանը չի գտնվում ուղեցույցի ընդգրկած տարածքում, դուք չեք կարող դիտարկվել աստղի համար:
Michelin-ն օգտագործում է անանուն տեսուչներ՝ ռեստորանները գնահատելու համար, և խոհարարները երբեք չգիտեն, թե երբ սպասել նրանց: Տեսուչները գնահատում են, թե որքան արագ է իրենց սեղան հատկացվում, արդյոք նրանց ուշադրությամբ են վերաբերվում, և արդյոք մատուցված ուտելիքը սովորականից շատ ավելի բարձր համային հատկանիշներ ունի:
Ոչ ոք հստակ չգիտի, թե ինչ է անհրաժեշտ Միշլինի աստղ վաստակելու համար, բայց առցանց պատմություններ կան խոհարարներից, ովքեր վաստակել են առնվազն մեկ աստղ: Ծայրահեղ մաքուր խոհանոցը, դետալների նկատմամբ ուշադիր անձնակազմը, և ճաշատեսակները, որոնք պատրաստվում են ֆրանսիական էլեմենտներով, հակված են արժանանալ Michelin-ի ուշադրությանը: Ընկերության տեսադաշտում սովորաբար հայտնվում են տեղական բլոգերների և սննդի քննադատների մոտ համբավ ձեռք բերած ռեստորանները։
Աստղ վաստակելուց հետո
Երբ խոհարարները վաստակում են իրենց առաջին աստղը, կարող են ակնկալել նոր բիզնեսի և միջազգային լրատվամիջոցների ուշադրություն, բայց նաև՝ շատ ավելի մեծ ճնշում: Իրականում, Michelin-ի աստղ վաստակելը կարող է էմոցիոնալ ազդեցություն ունենալ խոհարարների վրա, քանի որ նրանք ձգտում են պահպանել իրենց աստղային կարգավիճակը՝ ուղեցույցի կողմից ճանաչվելուց հետո: Մեկ աստղ վաստակելուց հետո խոհարարները սկսում են աշխատել երկու, ապա երեք աստղ ստանալու վրա: Ցավոք սրտի, դա կարող է տևել տարիներ, նույնիսկ տասնամյակներ։
Թեև աստղը նոր հաճախորդների հոսք է բերում, այն կարող է նաև շատ փոփոխություններ բերել բիզնեսում: Գլխավոր խոհարարի խոսքերին և գործերին հետևում են խոշորացույցով, քանի որ նա հասարակ խոհարարից դառնում է «աստղ»: