Յուրաքանչյուր մարմին յուրահատուկ է և գեղեցիկ, և կարիք չկա նիհարել կամ փոխվել, որպեսզի ավելի հարմարվեք ձեր նախընտրած ոճին: Այնուամենայնիվ, ձեր մարմնի ձևն իմանալն օգնում է ընտրել այնպիսի հագուստ, որը կազմվածքին ավելի կսազի:
Իգական մարմնի ձևը հիմնված է հիմնականում գենետիկայի և կմախքի կառուցվածքի վրա: Թեև ֆիզիկական վարժությունների և հորմոնների միջոցով դուք կարող եք որոշակի չափով փոխել մարմնի ձևը, մեծ մասամբ այն նախանշվում է ձեր կմախքի կառուցվածքով և ճարպի ու մկանների նախատրամադրված բաշխմամբ: Այսպիսով, աշխատեք ձեր մարմնի ձևի հետ, ոչ թե՝ դեմ:
Առանձնացվում է կանանց մարմնի հինգ հիմնական տեսակ։ Դրանք են՝ կլոր կամ խնձորաձև, տանձաձև, ուղղանկյուն, շրջված եռանկյուն և ավազե ժամացույց։
Շրջված եռանկյուն
Մարմինն ունենում է շրջված եռանկյունի ձև, եթե ուսերն ավելի լայն են, քան կոնքերը: Չկան ընդգծված գոտկատեղ և կոնքեր: Հայտնի մարդիկ, ինչպիսիք են Անջելինա Ջոլին, Դեմի Մուրը և Ռենե Զելվեգերը, ունեն շրջված եռանկյունի կառուցվածքը: Խուսափեք պարանոցի այնպիսի կտրվածքներից, ինչպիսիք են նավակ-պարանոցը կամ Բորդոն, լայն զոլերը, մեծ շալերը և օձիքները: Փոխարենը, ընտրեք այնպիսի իրեր, որոնք ընդգծում են մարմնի ներքևի կեսը, օրինակ, կիսաշրջազգեստ կամ լայն տաբատ:
Լավագույն ջինսերը, որոնք հարմոնիկ են շրջված եռանկյունի կառուցվածքի հետ, «բոյֆրենդ» ջինսերն են:
Ուղղանկյուն մարմնաձև
Ուղղանկյուն կառուցվածք ունեցող մարդիկ չունեն ընդգծված գոտկատեղ և ունեն ուղիղ գիծ՝ ուսերի և կոնքերի միջև: Սա նաև կոչվում է «մարզական» մարմնաձև: Հայտնի մարդիկ, ինչպիսիք են Քեյթ Հադսոնը և Գվենեթ Փելթրոուն, ունեն այս կազմվածքից: Գոտիներ կապելը, միջին գոտկատեղով տաբատները և գոտիավոր բաճկոնները հիանալի տարբերակներ են գոտկատեղի պատրանք ստեղծելու համար: Ավելի փափուկ գործվածքները կարող են օգնել ձեզ, քանի որ դրանք հիանալի տեսք ունեն գոտիով և կարող են դիտողի աչքն ուղղորդել ձեր գոտկատեղին:
Սա հիանալի մարմնի տեսակ է՝ ցանկացած տաբատի համար: Հավանաբար, միջին բարձրության ջինսերը լավագույն ընտրությունն են, քանի որ դրանք կօգնեն՝ ավելի ընդգծել գոտկատեղը:
Տանձաձև մարմնի կառուցվածք
Տանձաձև կառուցվածքը բնորոշվում է մարմնի վերևի մասի համեմատ ավելի լայն կոնքերով և ազդրերով: Հայտնի մարդիկ, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանը և Ջենիֆեր Լոպեսը, տանձաձև մարմին ունեն: Այս մարմնի ձևի համար պետք է ուշադրություն հրավիրել մարմնի վերին կեսին: Դուք կարող եք դա անել՝ ընտրելով պրինտներ կամ ավելի վառ գույներ: Վզի ավելի լայն կտրվածքները, ինչպիսին է նավակ վզնոցները, լայնացնում են ուսերը: Խուսափեք չափազանց երկար վերնաշապիկներից և կտրված վերնաշապիկներից:
Ավազե ժամացույց
Ավազե ժամացույցի կառուցվածք ունեցող կանանց մոտ ազդրերն ու ուսերը հավասար չափի են՝ լավ արտահայտված գոտկատեղով: Բեյոնսեն և Դիտա Ֆոն Թիզը հայտնի են իրենց ավազի ժամացույց կառուցվածքով: Այնուամենայնիվ, Մերիլին Մոնրոն ավազի ժամացույց մարմնակառուցվածքի ամենահայտնի կրողն է: Այս կառուցվածքն ունեցողները պետք է ընդգծեն գոտկատեղը, քանի որ դա նրանց մարմնի ամենաբարակ հատվածն է: Պետք է խուսափել տձև կամ պարկանման հագուստից, որը կթաքցնի մարմնի կառուցվածքը և այն տձև ցույց կտա:
Խնձորաձև կամ կլոր կառուցվածք
Կլոր մարմնի ձևը, որը հայտնի է նաև «խնձորաձև» անունով, բնորոշում է այն կառուցվածքը, որի դեպքում մարմնի վերևի կեսն ավելի մեծ է, քան ստորինը, և չունի ընդգծված գոտկատեղ: Մարմնի այս ձևն ունի հիանալի ոտքեր, բայց չունի կոնքերից վերև ընդգծվածություն: Խորհուրդ է տրվում կրել մարմնին հարմարեցված ոչ կիպ վերնաշապիկներ և բաճկոններ։ Զգեստների դեպքում պետք է ընտրել ծնկից վերև տարբերակները: Ուղիղ ջինսը ամենանախընտրելի տարբերակն է այս կառուցվածքի համար, քանի որ ընդգծում է այս կառուցվածքին հատուկ գեղեցիկ ոտքերը՝ միևնույն ժամանակ մի փոքր ընդգծելով իրանը: