Ժամանց

Աշխարհի ամենամեծ լաբիրինթոս այգին

Ճարտարապետական մարտահրավեր Yancheng Dafeng Dream լաբիրինթոսը հսկայական համալիր է, բացօթյա հանելուկ նրանց համար, ովքեր ցանկանում են մարտահրավեր նետել տեղանքում կողմնորոշվելու՝ իրենց ունակությանը: Հինգ ամիս շինարարությունից հետո ավարտված լաբիրինթոսը, մի քանի ռեկորդներ է սահմանել իր չափերի և երկարության հաշվին: Այն գտնվում է Չինաստանի ամենազարգացած նահանգներից մեկի Յանչենգ բնակավայրում։ 2017 թվականի սեպտեմբերին այս լաբիրինթոսը բացվեց 35 մլն քառակուսի մետր մակերեսով։ Այն տպավորիչ է ոչ միայն իր չափերով ու հիանալի ենթակառուցվածքով, այլև՝ լաբիրինթոսից դուրս գալու ճանապարհի երկարությամբ՝ ավելի քան 9,4 կիլոմետր:

Ռեկորդների լաբիրինթոս

«Երազանքների լաբիրինթոսը» անունով հայտնի համալիրը ներառում է կամուրջներ, արձաններ, աստղադիտարանի աշտարակ և բազմաթիվ լաբիրինթոսներ: Համալիրն ունի դուրս գալու ճանապարհի ռեկորդային երկարություն՝ 9,4 կմ, որը, ուղին անթերի իմանալու դեպքում, քայլելու համար գրեթե երկու ժամ կխլի։ Հաճախորդներն, ովքեր մտնում են այս լաբիրինթոս, սովորաբար անցկացնում են այնտեղ մի ամբողջ օր, ուստի լաբիրինթոսն առաջարկում է մի քանի կանգառ՝ զովանալու համար:

Գինեսի համաշխարհային ռեկորդների կազմակերպությունը այս հսկա այգուն շնորհել է մինչև երեք ռեկորդ՝ ամենամեծ լաբիրինթոս, ամենամեծ ցանկապատ-լաբիրինթոս և ամենաերկար ելքով լաբիրինթոս: Բացի հիմնական տարածքից՝ լաբիրինթոսը ներառում է այլ երկրորդական լաբիրինթոսներ՝ շրջանաձև, սրտաձև և ապակե կառուցվածքներով։ Այն բոլոր տարիքներին հարմար վայր է՝ երեխաների համար առանձնացված տարածքներով։ Կենտրոնում գտնվում է մինչև 20 մետր բարձրությամբ կենտրոնական դիտահարթակ, որտեղից կարելի է տեսնել ամբողջ երթուղին:

Եղջերու ֆորմայով հիմնական լաբիրինթոսը ներառում է չինական գիհու ավելի քան 100 հզ թուփ: Ավելի քան 9 կմ երկարությամբ երթուղու վերջում գտնվում է ծաղիկների ամրոցը, ինչին հասնելը նշանակում, որ դուք հասել եք ելքին։ Լաբիրինթոս մուտքն արժե 150 յուան՝ մեկ մեծահասակի համար, ինչը համարժեք է 11 հազար ՀՀ դրամի։ Բացի դեպի ելքը շարժվելուց՝ լաբիրինթոս մտնողները կարող են տարբեր ժամանցի տարբերակներից օգտվել հենց լաբիրինթոսի ներսում։