Տարբեր մշակույթներ տարբեր ավանդույթներ ունեն: Որոշներն առանձնահատուկ հետաքրքիր են, մյուսներն՝ ուղղակի տարօրինակ:
1. Մահացածներին ուտելը
Վենեսուելային և Բրազիլիային սահմանակից Ամազոնի անձրևային անտառներում բնակվող յանոմամի ցեղի համար մահացածներին թաղելու գաղափարը անընդունելի է: Նրանք կարծում են, որ մարմնի ոչ մի ֆիզիկական հետք չպետք է թողնել, որպեսզի հոգին կարողանա հանգիստ գտնել: Դիակիզումից հետո առաջացած մոխիրն ու ոսկրային փոշին նրանք խառնում են պլանտայայի ապուրի մեջ, որն ուտում է հանգուցյալի ընտանիքը: Դրանով յանոմամի ցեղը հավատում է, որ իրենց մահացած սիրելիի հոգին կբնակվի իրենց ներսում:
2. Ֆամադիհանա, Մադագասկար
Մադագասկարի Հոտ Պլատո շրջանում հուլիս և սեպտեմբեր ամիսներին տեղի է ունենում Ֆամադիհանայի՝ «մահացածների շրջադարձը» ավանդույթը: Այն ներառում է մահացած հարազատների աճյունների արտաշիրմումը և նրանց ոսկորները թարմ կտորի մեջ փաթաթելը։ Հարազատները նաև ժամանակ են հատկացնում իրենց մահացած նախնիներից օրհնություն ստանալու և այնպիսի բաներ խնդրելու վրա, որոնք կարող են անհրաժեշտ լինել ողջերի աշխարհում: Թեև սա կարող է սարսափելի հնչել, շատ ճանապարհորդների կողմից այս ավանդույթը նկարագրվում է, ավելի շատ, որպես առատ ռոմով երեկույթ: Որոշ մարդիկ մահացածների աճյունների կողքին նույնիսկ պարում են՝ ակորդեոնի հնչունների ներքո:
3. Երեխաների նետումը Հնդկաստանում
Գուջարաթի, Մահարաշտրայի և Կարնատակայի որոշ շրջաններում մանկահասակ երեխաներին նետում են տաճարների տանիքից՝ 15-30 ոտնաչափ բարձրությունից, որոնց ներքում վերմակներով որսում են տաճարի հավատացյալները: Այս հին ավանդույթն, ասում են, հաջողություն է բերում երեխային: Երեխաների համար սա տրավմատիկ փորձություն է, որը երեխաների իրավունքների պաշտպաններին հաջողվել է արգելել 2011 թվականին: Այնուամենայնիվ, որոշ հավատացյալներ դեռ շարունակում են այս ավանդույթը։
4. Ատամների խարտում, Բալի
Մեզանից շատերը խարտում են իրենց եղունգները, իսկ Բալիացի տղամարդիկ և կանայք իրենց խարտում են իրենց ատամները, երբ նախապատրաստվում են ամուսնության: Հարթեցված ատամները խորհրդանշում են մեղավոր զգացմունքների վերահսկում, ինչպիսիք են ցանկասիրությունը, ագահությունը, զայրույթը և խանդը: Սա չափահասության անցման նշան է և չափազանց վախեցնող ու ցավոտ փորձառություն:
5. Գերեվոլի փառատոնը
Գեղեցկության և տաղանդի մրցույթը անհիշելի ժամանակներից օգտագործվել է կնոջ արժեքը որոշելու համար: Այնուամենայնիվ, Վոդաբե ցեղի դեպքում տղամարդիկ են գնահատման առարկա: Գերեվոլ անունով հայտնի փառատոնի ժամանակ տղամարդիկ զուգվում են և փորձում արժանանալ կանանց նախապատվությանը: