Ի սկզբանե, մինչև քրիստոնյա Հայաստանի խորհրդանիշներից մեկը դառնալը, Խոր Վիրապը թագավորական զնդան էր, որը կառուցել էր Արտաշես թագավորը Հայաստանի պատմական մայրաքաղաք Արտաշատում՝ մ.թ.ա. 180 թվականին։ Արտաշես արքան այն ավելի շատ օգտագործում էր իր անձնական թշնամիների համար, ինչի պատճառով Խոր Վիրապը հաճախ անվանում էին «խորը զնդան»
Խոր Վիրապն այս նշանակությամբ օգտագործվեց սերունդներ շարունակ, մինչև այնտեղ հայտնվեց նրա ամենահայտնի բանտարկյալը։ Այդ հայտնի բանտարկյալը Գրիգոր Լուսավորիչն էր, ով հետագայում դարձավ ՀԱԵ հիմնադիրը և հիմնական դրդող ուժն այն բանի, որ Հայաստանը 301թ. քրիստոնեություն ընդունեց:
Սակայն, մինչ այդ, Գրիգոր Լուսավորիչը եղել է Տրդատ III թագավորի խորհրդականն ու, միևնույն ժամանակ, քրիստոնեություն քարոզել։ Երբ հեթանոս Տրդատը պարզում է, որ Գրիգորը բազմաստված Հայաստանում քարոզում է մեկ աստծու հավատացող քրիստոնեություն, հրամայում է նրան տանջել, ապա՝ նետում Խոր Վիրապի զնդան՝ հրամայելով նրան պահել այնտեղ՝ մինչև մահ։ Արքան զանգվածաբար սպանում է թագավորության տարածքում գտնվող բոլոր քրիստոնյաներին:
Խոր Վիրապը եղել է հայոց կաթողիկոսի նստավայր, իսկ միջնադարում՝ կրթական կենտրոն։ Բազմաթիվ երկրաշարժերից հետո, ինչպիսին 1679թ.-ինն էր, Խոր Վիրապը մի քանի վերականգնումների է ենթարկվել և մնացել է հայ մշակույթի, պատմության և կրոնի գոհար:
Խոր Վիրապի մուտքն ազատ է բոլորի համար. ձմռանը` 08։00-18:00, իսկ ամռանը՝ 08:00-20:00:
Համալիրի մաս է կազմում Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 1662 թվականին՝ V դարի մատուռի շուրջ։ Իհարկե, չմոռանաք «վիրապը»՝ 60 մ խորությամբ փոսը, որը թվագրվում է մ.թ.ա 180-ին, և որի հատակում 13 տարի բանտված է եղել Գրիգոր Լուսավորիչը։