Ժամանց

Այն ամենը, ինչ պետք է տեսնեք Kew Gardens այցելելիս

Լոնդոնի հարավ-արևմուտքում տեղակայված է քաղաքի ամենագեղեցիկ բուսաբանական այգին։ Վիկտորիանական շրջանի փարթամ ջերմոցներում կլոր տարին շոգ եղանակ է, ու միշտ հետաքրքիր՝ ֆլորայի սիրահարների համար։ Մի քանի խորհուրդ, թե ուր կարելի է գնալ Քյու Գարդենս այցելելիս։

1. Արմավենիների ջերմոցը

Խոնավ և հիասքանչ Քյուի խորհրդանշական արմավենու ջերմոցը արևադարձային ծառերի տուն է: Այն տեղակայված է գեղեցիկ լճի և զարդարուն ծաղկե թմբերի հարևանությամբ:

2.Ջրաշուշանների ջերմոցը

Kew Gardens-ի ամենաշոգ ջերմոցը լի է ջրաշուշաններով՝ ներսում գտնվող մեծ ավազանի մեջ: Ամազոնյան շուշանի որոշ առանձնյակներ աճում են մինչև երկու մետր լայնությամբ և բավականաչափ ամուր են՝ մինչև երկու տարեկան երեխայի քաշին դիմանալու համար, թեև իրականում նրանց վրա երեխային դնելը, ցավոք, արգելված է:

3. Temperate ջեմոցը

Աշխարհի ամենամեծ վիկտորիանական ջերմոցի վրա տարվել են հինգ տարի տևողությամբ և 40 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ վերականգնողական աշխատանքներ։ Փոխարինվել է ավելի քան 15․000 ապակի: Այժմ այն Աֆրիկայից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Ամերիկայից, Ասիայից և Խաղաղ օվկիանոսից բերված 10000 բույսի օրրան է։

4.Ուելսի արքայադստեր ջերմոցը

Kew Gardens-ի ամենաժամանակակից ջերմոցը բազմաժանր հրաշք է։ Այն տասը առանձին տարածքներից բաղկացած համալիր է, որոնցից յուրաքանչյուրը, կլիմայական առումով, օպտիմալացված է բույսերի տարբեր ընտանիքների համար: Մի պահ դուք կլինեք չոր, կակտուսներով լցված միջավայրում, իսկ հաջորդ պահին՝ արևադարձային անտառում։

5.Մեղվաբունը

Իր տեսակի մեջ եզակի կառույց, որը և՛ նուրբ է, և՛ բավականին չարագուշակ. The Hive-ը կառուցված է 170․000 առանձին ալյումինե կտորներից: Հազար լույսեր և բարձրախոսներ, որոնք ներկառուցված են կառույցի ներսում, իրական ժամանակում ակտիվանում են մոտակա փեթակի մեղուների ակտիվությունից: