Ժամանց

Ինչպե՞ս պրոֆեսիոնալին մոտ ձևավորել փոքր տարածքները

Փոքր տարածքների ձևավորումը կարող է անհնարին գլուխկոտրուկ թվալ։ Այն պետք է շատ բան տեղավորի, բայց չլինի անհարմար, ունենա անհատականություն, բայց նաև՝ չլինի քաոսային և թափթփված: Փոքր տարածքները ձևավորելու ամենասիրելի տարբերակներից մի քանիսը՝ ստորև։

Հատակը ազատ թողեք  

Ձեզ տարածք է հարկավոր առաջին անհրաժեշտության պարագաների համար, բայց նույնիսկ ամենակատարյալ ձևավորված սենյակում ձեզ քայելու տեղ է պետք։ Նախապատվությունը տվեք տարողունակ ու կոմպակտ կահույքին։

Ծալվող կահույք 

Ձեզ, իհարկե, հարկավոր են ճաշասեղան և աշխատասեղան, բայց արդյո՞ք դրանք ձեզ պետք են 24 ժամ շարունակ։ Նախապատվությունը տվեք այնպիսի կահույքի, որ կարող եք ծալել, երբ այն չեք օգտագործում։

Կենտրոնացեք լույսի վրա 

Փոքր տարածքները կարող են թվալ կամ լինել մութ՝ փոքր պատուհանների ու փոքր տարածքի պատճառով։ Լույսի պակասությունը լրացրեք ամեն սենյակում լույսի աղբյուրներ ավելացնելով։ 

Հայելիներ 

Եթե ձեր բախտը չի բերել, և ձեր բնակարանը չի ստանում առատ բնական լույս, բազմաթիվ հայելիները կարող են այդ բացը լրացնել` սենյակ ընկնող լույսը անդրադարձնելով ու սենյակը լուսավորելով։

Ճիշտ գորգ 

Ընտրեք այնպիսի գորգ, որն ամբողջությամբ կծածկի հատակը, և ամբողջ կահույքը կտեղավորվի վրան։ Փոքր գորգը տարածքն ավելի փոքր ցույց կտա։

Մի վախեցեք համարձակ լուծումներից  

Փոքր սենյակ ունենալը դեռ չի նշանակում, որ այն պետք է ամբողջությամբ սպիտակ լինի։ Փորձեք տարածքը հետաքրքրացնել՝ պատերը տարբեր գույնի ներկելով։ 

Մնացեք խելամիտ սահմաններում 

Փոքր տարածքները հեշտ կարող են լցվել։ Այնպես որ, ուշադիր եղեք և միշտ կողմնակի աչքով փորձեք հասկանալ՝ արդյոք այս կամ այն իրը պետք է այդ սենյակում։ Նույնը վերաբերվում է նաև գույներին՝ խուսափեք միևնույն տարածքում չափազանց շատ գույներից։

Գտեք տարածքը խնայող կահույք 

Ընտրեք այնպիսի կահույք, որը տարածք կխնայի։ Օրինակ, անկողին, որն ունի նաև դարակներ, կամ բազմոց, որը վերածվում է անկողնու։ Թույլ տվեք, որ կահույքը «շնչի»։ Ոչինչ այնքան չի փոքրացնում տարածքը, որքան պատերին սեղմված կահույքը։ Աշխատեք կահույքը պատերից հեռացնել ու նաև մի փոքր տարածություն թողնել կահույքի տարբեր մասերի միջև։

Տարբեր չափսի աքսեսուարներ ընտրեք 

Մի քանի առանձնացող իրեր ընտրեք տարածքի ձևավորման համար, որոնք իսկապես աչք են գրավում։ Օրինակ, կարող եք սովորական չափի կահույքը համադրել մեծ նկարների հետ։