Ժամանց

2022-ի գարնանային նորաձևության միտումները

Vogue-ը ներկայացնում է այն ութ միտումները, որոնք պետք է իմանալ 2022 թվականի գարնանային նորաձևության համար:

Մի դավաճանեք զոլերին 

Courrèges-ի և Tory Burch-ի օպտիկական սև-սպիտակ զոլերը նոր կյանք են հաղորդում չեզոք գույներին: Փորձեք զուգակցել այս գրաֆիկական կտորներն ավելի համարձակ գործվածքների և աքսեսուարների հետ, օրինակ՝ սպիտակ զուգագուլպաների և մազերի գույնզգույն աքսեսուարների՝ հմայիչ և թարմ տեսք ունենալու համար:

Կիրառեք Popcorn գործվածքը

Միկրո հյուսվածքները կարող են բոլորին չսազել, բայց այնպիսի նորահայտ դիզայներների ձեռքով, ինչպիսին է, օրինակ, Չեթ Լոն, փոփքորն տրիկոտաժը անվիճելիորեն շքեղ կդիտվի: Պաստելի գույներով և նուրբ նախշերով այս ծավալուն կտորները լավագույններից են մինիմալիստական ոճում։

Համարձակ ոճը համարձակություն է պահանջում

2022-ի գարնան համար չափից շատ համարձակ պրինտ չկա: Loewe-ի լղոզված թայդայ պրինտը և Proenza Schouler-ի աբստրակտ զեբրա նախշերը ընդամենը երկուսն են ձեր զգեստապահարանին նոր էներգիա և շունչ հաղորդելու միջոցներից: Եթե անվստահ եք, ձեր լուքին ավելացրեք վառ գույն կամ համարձակ պրինտ, և դա կդառնա սեզոնի փարթիների խոսակցության առիթը։

Կարճ, իսկապես կարճ նորաձևություն

Մինի կիսաշրջազգեստները արդիական կմնան տևական ժամանակ։ Տեղյակ եք խակի Miu Miu mini-ի մասին, որը սեզոնի հիթն էր, բայց տեսե՞լ եք արդյոք Սեն Լորանի թվիդ կիսաշրջազգեստն՝ արհեստական մորթուց եզրերով:  Խանութներում տարբերակների պակաս չկա, պարզապես վստահեք, որ կգտնեք ձեզ հարմար մինի կիսաշրջազգեստը:

Տրվեք ծաղկային պրինտի հմայքին

Ինչո՞ւ կրել ծաղկային պրինտներ, երբ կարող եք կրել եռաչափ ծաղիկներ, որոնք «կաթում» են օձիքներից, զգեստների եզրերից և հագուստի գործվածքից: Rodarte-ն դա լավագույնս անում է ուռուցիկ ծաղկային հավելումներով, որոնք նորաձևության մեջ արտացոլում են բնության վայրի գեղեցկությունը:

Ամենօրյա ոճ՝ Color-Block բաճկոններով

Մուգ կոստյումներն ու կաշվե, ջինսե բաճկոնները երբեք դուրս չեն գա մոդայից, ուստի այս գարնանը նոր ոճեր փորձեք՝ գունավոր կամ կարճ բաճկոնների համադրությամբ: 

Վանդակավոր տրիկոտաժի հմայքը

Վանդակավոր տրիկոտաժը բավականաչափ տաք է գարնանային քամիների համար, բայց նաև թույլ է տալիս զգալ արևի շողերը: Ռիկ Օուենսը, Ռաֆ Սայմոնսը և շատ ուրիշներ դիտավորյալ անքեր են բացում իրենց սվիտերների վրա՝ դրանք ավելի գայթակղիչ դարձնելու համար: Այս ոճը կարող է հիանալի զուգակցվել մաքսի կիսաշրջազգեստի և նուրբ սանդալների հետ։