Ճապոնական «Honda» ավտոարտադրողը հայտարարել է, որ առաջիկա տասը տարիների ընթացքում 40 մլրդ դոլար կներդնի էլեկտրամեքենաների արտադրության մեջ։ Ընկերությունը նախատեսում է մինչև 2030թ. արտադրել էլեկտրամեքենաների 30 մոդել՝ տարեկան թողարկելով ավելի քան 2 միլիոն էլեկտրամեքենա։ «Honda»-ն ակնկալում է, որ այս ծրագիրը թույլ կտա մինչև 2040 թվականը հասնել բենզինի և դիզելային շարժիչով մեքենաների վաճառքի աստիճանական դադարեցմանը:
«Honda»-ն ճապոնական առաջին ավտոարտադրողն էր, որը խոստացավ աստիճանաբար հրաժարվել ներքին այրման շարժիչով աշխատող մեքենաներից, սակայն ընկերությունն այժմ ունի էլեկտրամեքենայի միայն մեկ մոդել՝ Honda e-ն: