Ժամանց

6 բան, որ պետք է անել Բալիում (ՄԱՍ 1)

1. Տեգալալանգ բրնձի տեռասներ

Տեգալալանգը բրնձի դաշտերի հովիտ է, որը գտնվում է Ուբուդից հյուսիս: Այն Բալիի աներևակայելի տեսարժան վայրերից է։

 

2. Սեկումպուլի ջրվեժներ

Զբոսաշրջության մյուս տեսարժան վայրերից առանձնացվում է Սեկումպուլի ջրվեժը՝ որպես զբոսաշրջության իսկական գոհար: 40 րոպեանոց արշավը բերում է դեպի ջրվեժի ստորոտը, որտեղ հիանալի տեսարան է բացվում դեպի այս բնության հրաշքը, հատկապես, երբ արևը ծիածանի բոլոր գույներով շողում է նրա շիթերի միջով։

3. Ադամանդի ափ

Սպիտակ լողափեր, մետաքսե կապույտ ջուր և արմավենիներ՝ հսկայական կրաքարե ժայռի ստորոտին: Նուսա Պենիդա կղզու Diamond Beach-ը կարող է ունենալ «Բալիի ամենագեղեցիկ վայրը» տիտղոսը:

4. Գիլի կղզիներ

Գիլի կղզիները Բալիի մաս չեն, բայց պետք է ընդգրկել Բալիի ճանապարհորդական ուղեցույցում: Սպիտակ ավազ, փիրուզագույն ջուր և հեծանիվներ՝ որպես տրանսպորտ։ Գիլի կղզիներում մեքենաներ չկան։ Կրիաների հետ սնորքելինգը տեղի հայտնի զբաղմունքներից է:

5. Տեղացի ընտանիքներին հյուրընկալվելը

Բալիի կյանքին մոտիկից ծանոթանալու լավագույն ձևը տեղացի ընտանիքներին հյուրընկալվելն է: Թե ինչպես են իրական բալիցիներն ապրում իրենց առօրյան, հնարավոր է իմանալ՝ օգնելով նրանց կատարել իրենց աշխատանքը և համտեսելով նրանց համեղ ճաշերը: 

6. Արևածագ Մունդուկում

Մունդուկը գտնվում է Բալիի հյուսիսում, ավելի բարձրադիր է, կլիման՝ ավելի մառախլապատ և անձրևոտ, ինչն այն դարձնում է ավելի կանաչ, քան ափին մոտ տարածքները: Մունդուկը հայտնի է իր աննկարագրելի գեղեցիկ արևածագերով։