Ժամանց

6 բան որ պետք է անել Բալիում (ՄԱՍ 2)

7. Կապիկների անտառ Ուբուդում

Ուբուդի սրտում գտնվող անտառում կապիկներն ազատ շրջում են չցանկապատված տարածքում: Այս հին արևադարձային անտառը գեղեցիկ զբոսավայր է: Տարածքում կա կապիկների «ոստիկանություն»՝ այն դեպքերի համար, երբ նրանք սկսում են իրենց անհանգիստ պահել:

8. Քելինգինգ Նուսա Պենիդա

Նուսա Պենիդան ունի չնաշխարհիկ տեսարաններ և բնական գեղեցկություն: Սանուր նավահանգստից 40 րոպե նավով ճանապարհը ձեզ ցույց կտա Բալիի շրջակայքի ամենատպավորիչ տեսարանները:

9. Քեդակ կրակի պարը

Քեդակ կրակի պարը պարային ներկայացում է Բալիում։ Վաթսունհինգ մարդուց բաղկացած խումբը, որոնց ձայնակցությունը հանդես է գալիս իբրև երաժշտական գործիք, պատմում է պարով ուղեկցվող պատմություններ: Ականատես եղեք պարին մայրամուտին` Ուլուվատու տաճարի ժայռի գագաթին գտնվող ամֆիթատրոնում կամ Ուբուդ քաղաքի կենտրոնում:

10. Դարձեք Կանգու գուրման 

Կանգուն ինդոնեզական սննդի սիրահարների դրախտ է՝ բուրգերներ, ֆյուժն, վեգան սնունդ, լավագույն սուրճը և տորթեր։ Մի փոքր սերֆինգով, CrossFit-ով կամ յոգայով զբաղվելը հնարավորություն կտա՝ լիարժեք վայելել Բալլիի այս հարստությունը։

11. Սերֆինգ Բալիում

Բալին առաջարկում է բազմաթիվ վայրեր՝ սերֆինգով զբաղվելու համար, հարմար ինչպես սկսնակներին, այնպես էլ՝ փորձառու սերֆերներին: 

12. Ուլուվատու ժայռը

Բալիի ամենահարավային մասում գտնվող կրաքարային ժայռի բեկորներն ընկնում են ուղիղ օվկիանոսի մեջ: Ուլուվատու ժայռը, որը պաշտոնապես կոչվում է Կարան Բոմա, ունի 70 մ բարձրություն։ Այստեղից բացվող մայրամուտները հայտնի են զբոսաշրջիկների շրջանում։