Պատի պաստառները հիանալի միջոց են տարածությանը ֆակտուրա և խորություն հաղորդելու համար: Ֆակտուրային պաստառները թույլ չեն տալիս, որ սենյակը անհաղորդ տեսք ունենա, նույնիսկ եթե այն մինիմալիստական ոճով է հարդարված: Պաստառն օգնում է՝ տարածության մեջ գրավել մարդկանց ուշադրությունը։
Սենյակը որպես ամբողջական հորինվածք կազմակերպելու համար մանրամասն ընտրեք նախշերը, որպեսզի դրանք լրացնեն միմյանց և սենյակում գտնվող մյուս աքսեսուարների հետ համահունչ տեսք ունենան:
Մեծ պատկերներով պաստառները միանգամից աչքի են զարնում։ Երբ ընտրում եք պաստառ, որը առանձնանում է խիտ գույներով և բարդ մանրամասներով, կարող եք օպտիկական պատրանք ստեղծել՝ այդպիսով մեծացնելով սենյակը: Սակայն, ընտրելով այսպիսի հագեցած տարրերով պաստառ, մնացած տարածությունը նախագծելը կարող է բարդանալ։
Պաստառներն ու որմնանկարները պարտադիր չէ՝ ավարտվեն միայն պատերի հատվածում. դրանք կարող են ձգվել մինչև առաստաղը, ծածկել պանելները՝ ազդելով ամբողջ տարածության կազմակերպման վրա: Առաստաղը որմնանկարով ծածկելը հրաշալի միջոց է հեռանկարի հետ խաղալու համար: Դա կարող է այնպես արվել, որ տարածությունը տեսողականորեն ավելի մեծանա, վերանա պատի և առաստաղի միջև եղած բաժանարար գիծը:
Դա նաև փայլուն լուծում կարող է լինել ձեր տան՝ ավելի նեղ տարածքների համար, ինչպես, օրինակ, այս փոքրիկ լոգասենյակի հարդարման գաղափարն է։ Ավելի փոքր տարածության մեջ համարձակ դիզայն ստեղծելը նշանակում է, որ այն չի ծանրաբեռնի ձեր ամբողջ տունը, այլ կարող է հետաքրքիր անակնկալ լինել, հատկապես, երբ այդ տարածքը օգտագործվում է որպես հյուրերի լոգասենյակ:
Պաստառներից ու ներկերից բացի՝ բաղնիքի կամ խոհանոցի համար սալիկներով էլ կարելի է ստեղծել համարձակ և գեղեցիկ միջավայր: Այնպես, որ այն անմիջապես գրավի ներս մտողին: Իհարկե, սալիկները շատ ավելի հիմնային լուծում են, քան որմնանկարներն ու պաստառները, այնպես որ, նախքան գործին անցնելը, հարկավոր է վստահ լինել, որ իսկապես ցանկանում եք այդպես զարդարել ձեր տունը:
Եթե ցանկանում եք ստեղծել ներտարածքի վառ դիզայն, ընտրեք թեթև երանգներ կամ բարձր կոնտրաստայնությամբ գունավոր սալիկներ: Եթե ավելի չեզոք դիզայն եք ուզում, լավագույնը բնական երանգներն են՝ բեժ, սպիտակ, շագանակագույն կամ մոխրագույն։
Վերջին ժամանակներում գրաֆիկական արվեստը գրավել է մակերեսների հարդարման գրեթե բոլոր ասպարեզները՝ ծածկոցներ, մահճակալներ, արվեստի գործեր, նույնիսկ՝ պատի որմնանկարներ և այլն:
Համակարգչային այս նկարազարդումները՝ մեծ տպաքանակներով և համաչափությամբ, տարածքին հաղորդում են զվարճալի, ժամանակակից և երիտասարդական լիցքեր և իդեալական են նրանց համար, ովքեր ցանկանում են փոքր-ինչ մաքսիմալիստական լուծումներ ավելացնել իրենց ներքին դիզայնին:
Տարբեր գույներով, համաչափությամբ և դիզայնով երկրաչափական ձևերը կարող են տպավորիչ տեսք հաղորդել ձեր ինտերյերին: Աբստրակտ ձևերի հետ խառնված համարձակ գույները օգնում են նոր լիցքեր հաղորդել նույնիսկ ամենավանդական սենյակներին՝ հենց այդ ուշագրավ հակադրության շնորհիվ: Այս տիպի դիզայնը կարող է մեծ տպավորություն թողնել հյուրերի վրա և տարածությանը ժամանակակից, ըմբոստ շունչ տալ: