Մանկական Եվրատեսիլը «ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ տեղեկացնում է, որ հաջոր մանկական եվրատեսիլը կայանալու է Երևանում՝ դեկտեմբերի 11-ին:
«Բարի գալուստ Երևան:
Փարիզում Մալենայի սենսացիոն հաղթանակից հետո «Եվրատեսիլ» երգի մանկական մրցույթը վերադառնում է Հայաստանի մայրաքաղաք: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին։
Տեսեք, թե ինչ կարող եք ակնկալել այստեղ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին հաղթել էր Հայաստանը։ Հայաստանը ներկայացնող 14-ամյա Մալենան ելույթ էր ունեցել 9-րդ համարի ներքո։ Հայաստանի պատվիրակը կատարում էր «Քամի-քամի» ստեղծագործությունը: