Գարնան գալուստը ազդարարում է այգեգործական աշխատանքների սկիզբը, և հետաքրքիր իմանալ՝ ինչպես ավելի արդյունավետ ու հետաքրքիր կարելի է մշակել և հարդարել այգին: Այս հարցում ձեզ կօգնեն հմուտ այգեպանների խորհուրդներից մի քանիսը:
Համավարակի արդյունքում շատերը սկսեցին դիտարկել իրենց բակային տարածքները՝ որպես աշխատանքային միջավայր, որտեղ, հեռավար աշխատելուն զուգահեռ, նրանք կարող են ավելի մոտ լինել բնությանն ու ստանալ բնական վիտամին D, ինչի չափաբաժինն այդքան հաճախ բավարար չի լինում գրասենյակային աշխատողներին:
Մարդիկ սկսել են ժամանակ ու գումար ծախսել՝ իրենց այգիներն ու պարտեզները կարգի բերելու, դրանք ավելի ֆունկցիոնալ և գեղեցիկ դարձնելու համար:
Արդեն երկար ժամանակ է, ինչ շեշտված գծայնությամբ քաղաքային պարտեզները ամենատարածվածն էին այգեպանների շրջանում, սակայն հիմա նկատելի է ձգտումը դեպի այգիների հատակագծման ասիմետրիայի և, հատկապես, ավելի ընդարձակ, կորագծային ձևերը: Դրանք ավելի բնական տեսք ունեն և մոտեցնում են մեզ բնությանը:
Զարդարեք ձեր այգին նաև քանդակային հորինվածքներով՝ ստեղծագործական փորձարկումներ անելով այնպիսի նյութերի հետ, ինչպիսիք են փայտը, մետաղը՝ հաղորդելով դրանց օրգանական, բնությանը կրկնօրինակող ձևեր:
Կարելի է նաև մտածել այգիների հատակի երեսպատման մասին, որոնք հրաշալի միջոց են՝ քաղաքի նեղլիկ այգիների ուղղաձիգ մակերեսները շեշտելու համար:
Կովիդի-19-ի ժամանակաշրջանի հետևանքներից մեկը նաև մարդկանց աճող հետաքրքրությունն էր բանջարեղենային մթերքի նկամամբ:
Շատերը այժմ նախընտրում են իրենք աճեցնել իրենց բանջարեղենն ու կանաչեղենը: Դա նպաստում է թե՛ օրգանական ու առողջ սննդի՝ ավելի մեծ սպառմանը, թե՛ շրջակա միջավայրի՝ ավելի կայուն զարգացմանը:
Այնպես որ, արժե մտածել ձեր այգում բանջարեղենային տեսակների մշակման մասին: