Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսն ավարտում է կարիերան: Այս մասին ինստագրամյան իր էջում հայտնել է դերասանի նախկին կինը՝ Դեմի Մուրը:
67-ամյա Բրյուս Ուիլիսի մոտ ախտորոշվել է աֆազիա, հիվանդություն, որն ազդում է լեզվական հմտությունների վրա, ասված է Մուրի գրառման մեջ:
«Հետևաբար, Բրյուսը ավարտում է կարիերան, որն իր համար այդքան կարևոր էր: Սա իսկապես դժվար ժամանակ է մեր ընտանիքի համար, և մենք գնահատում ենք ձեր սերը»,- ասվում է գրառման մեջ: