Շատ հարցեր են բարձրացվել հնարավոր հետևանքների մասին՝ այն բանից հետո, երբ «Օսկար»-ի դափնեկիր Ուիլ Սմիթը մրցանակաբաշխության ժամանակ հարվածել էր կատակերգու Քրիս Ռոքին:
Անդրադառնալով այս միջադեպին՝ ամերիկյան կինոակադեմիայի կառավարիչների խորհրդի անդամ Վուպի Գոլդբերգն ասել է, որ դերասանը կպահպանի իր մրցանակը. «Մենք չենք պատրաստվում նրանից վերցնել «Օսկար»-ը», - երկուշաբթի օրը ABC հեռուստաընկերության «The View»-ի եթերում հայտարարել է միջոցառման նախկին վարող Գոլդբերգը: Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան դատապարտել է Սմիթի գործողությունները և ասել, որ կսկսի պաշտոնական քննություն. «Կուսումնասիրվեն հետագա գործողություններն ու հետևանքները՝ համաձայն մեր կանոնադրության, վարքականոնների և Կալիֆորնիայի օրենքների»: