Ժամանց

Կաննի միջազգային կինոփառատոնը կին նախագահ ունի

«Այրիս Նոբլոխը դարձել է Կաննի կինոփառատոնի նոր նախագահը։ Նա կլինի առաջին կինն՝ այս պաշտոնում, որը կստանձնի հուլիսի 1-ից՝ երեք տարի ժամկետով». հայտնում է Կաննի կինոփառատոնի կայքը։

Նոբլոխը մինչև 2020թ. ղեկավարում էր «Warner Bros»-ը Ֆրանսիայում, ինչպես նաև՝ վերահսկում նախագծերը Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում: Կաննում նա կփոխարինի Պիեռ Լեսկյուրին, ով ութ տարի նախագահել է փառատոնը:

Այս տարի Կաննի կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 17-28-ը։