Ժամանց

Maserati-ն 2030թ.-ից ամբողջապես կանցնի էլեկտրական արտադրության

Maserati-ն առաջին իտալական շքեղ մեքենաների ապրանքանիշն է, որն անցնում է լրիվ էլեկտրական մոդելների արտադրության։ Պրեմիում որակի մեքենաներ արտադրող իտալական հսկան մտադիր է մինչև 2025թ. առաջարկել իր բոլոր մեքենաների էլեկտրական տարբերակները, իսկ հաջորդ տարվանից՝ ավելի քան 1200 ձ/ուժ հզորությամբ նոր GranTurismo EV-ին, հաղորդում է Radar Armenia-ն։ 

Ինչպես հայտարարվեց 2020թ. սեպտեմբերին՝ «MMXX. Time to be Audacious» միջոցառման ժամանակ, Maserati-ն ավարտել է ապրանքանիշի բարելավումը և այժմ պատրաստ է «Folgore»-ի նոր՝ 100% էլեկտրական շարքի շուկայական թողարկմանը:

GranTurismo Folgore-ն առաջին շքեղ ավտոմեքենան է, որն արտադրվել է Իտալիայում: Ելնելով նախնական բնութագրերից՝ GranTurismo Folgore-ը կունենա 300 կմ/ժ առավելագույն արագություն, ավելի քան 1200 ձիաուժ և 0-100 կմ/ժ արագացում՝ երեք վայրկյանում: Նոր էլեկտրական GranTurismo-ն կլինի Maserati-ի պատմության մեջ առաջին մեքենան, որը կունենա 100% էլեկտրական լուծումներ: Այն պատրաստված է Mirafiori արտադրական կենտրոնում և շուկայում կհայտնվի 2023թ.:

 Նոր GranTurismo-ն, որը բրենդի իսկական խորհրդանիշն է, կառաջարկի Formula E-ից բխող գերժամանակակից տեխնիկական լուծումներ, հիանալի կատարողականություն, հարմարավետություն և էլեգանտություն, որոնք բնորոշ են այս ապրանքանիշին: Հաջորդ տարի բոլորովին նոր Grecale ամենագնացը, որը նախատեսվում է թողարկել մոտ օրերս, հասանելի կլինի նաև էլեկտրական տարբերակով:

Maserati-ի բոլոր մոդելները մինչև 2025թ. հանդես կգան 100% էլեկտրական տարբերակով՝ MC20 սուպեր սպորտային մեքենան, նոր Quattroporte սպորտային սեդանը և լրիվ նոր լրիվ չափի Levante ամենագնացը կամբողջացնեն Maserati Folgore-ի առաջարկը՝ գրավելու նոր շուկան:

Folgore-ի էլեկտրական ռազմավարությունը մշակվել է՝ հաշվի առնելով հաճախորդների պահանջները: Ապրանքանիշի բոլոր նոր մոդելները կմշակվեն և կարտադրվեն Իտալիայում և կընդունեն էլեկտրական ուժային համակարգեր, որոնք կբերեն մեծ նորարարություն և բարձր արդյունավետություն՝ բնորոշ Maserati-ի ոճին: Անցյալ տարի Maserati-ն գրանցեց վաճառքի կայուն աճ (տարեկան կտրվածքով 41%)՝ ընդհանուր առմամբ վաճառելով 24․269 ավտոմեքենա, որոնք մատակարարվեցին ամբողջ աշխարհում: