Ժամանց

«Սա իսկապե՞ս տորթ է» (Is It Cake?). տորթերի մասին «NETFLIX»-ի հաղորդումը՝ 2022-ի հիթ

«Netflix»-ի այս նոր շոուի ժամանակ տորթերի պատրաստման մեջ հմտացած վարպետները մրցում են միմյանց հետ՝ փորձելով մոլորեցնել ժյուրիի անդամներին և համոզել, որ իրենց պատրաստած տորթերը իրականում առօրյա օգտագործման առարկաներ են: Ապա, ժյուրիի անդամներն ստուգում են՝ արդյո՞ք դրանք տորթ են, թե՞ ոչ՝ սամուրայի թրով մեջտեղից կիսելով դրանք: 

Նախ, մրցակիցները զննում են պատվանդանների վրա դրված առարկաները՝ գուշակելով՝ դրանք տորթ են, թե ոչ: Ապա, հաղորդավարը ստուգում է մրցակիցների պատասխանները՝ թրով կիսելով դրանք: 

Հետաքրքիր է հետևել, թե ինչպես են իրենց գործում վարպետացած հրուշակագործները ներկայացնում իրենց գործերն ու բացատրում այն գործընթացները, որոնք անհրաժեշտ են՝ իրական առարկաներին չափազանց նման տորթեր ստեղծելու համար: Ոչ ոքիի դեպքում ժյուրիի անդամները պետք է համտեսեն տորթը, որպեսզի որոշեն՝ ում տորթն է ավելի համեղ: 

Եվ վերջում, մյուս փուլերում հաղթողը պետք է ընտրի թղթադրամներով լի երկու պայուսակներից մեկը, և եթե նա ընտրում է այն մեկը, որը տորթ չէ, հաղթում է:

Շոուն հասանելի կլինի «Netflix» հարթակում՝ մարտի 18-ից: