Ժամանց

Microsoft-ը սկսել է գովազդ ցուցադրել

Microsoft-ը սկսել է գովազդ ցուցադրել Windows 11 File Explorer-ում, գրում է Bleeping Computer պորտալը։

Ընկերությունը նախատեսում է գովազդը ծրագրի վերևում՝ հենց այն տողի տակ տեղադրել, որի վրա համակարգային ֆայլերին տանող ուղին է: Առայժմ Microsoft-ը ֆայլերի մենեջերում սեփական արտադրանքն է գովազդում, սակայն բացառված չէ, որ ապագայում այնտեղ կողմնակի ծառայությունների գովազդ կհայտնվի։

Հաղորդվում է, որ օգտատերերին դուր չի եկել նորամուծությունը։ Նրանցից ոմանք նշել են, որ «Explorer»-ը գովազդ ցուցադրելու ամենավատ տեղն է։

Գործառույթը ներկայումս մշակման փուլում է և հասանելի է միայն Windows-ի բետա-թեստավորման ծրագրի մասնակիցներին: