Համավարակի մոտալուտ ավարտը հույս է ներշնչում, որ շուտով ճամփորդելը կրկին հնարավոր կդառնա: Մեզնից շատերը, հավանական է, արդեն պլաններ են կազմում՝ իրենց այդքան սպասված, հետկովիդային շրջանի առաջին ճամփորդության համար:
Այդ հարցում ոգեշնչելու և ցանկալին իրականություն դարձնելու ձգտումով՝ հանրահայտ CEWE լուսանկարչական մրցույթի կազմակերպիչները հրապարակել են շլացնող ճամփորդական լուսանկարներ, որոնք արվել են մոլորակի տարբեր անկյուններում և ներկայացվել՝ CEWE լուսանկարչական մրցանակի համար:
Այս լուսանկարները ընդգրկված են մրցույթի «Ճամփորդություն և մշակույթ» անվանակարգում, ինչպես նաև ինը՝ այլ հասանելի անվանակարգերում, սկսած օդից արված լուսանկարներից՝ մինչև կենդանիներ պատկերող լուսանկարներ:
Մրցույթը, որն, ի դեպ, արդեն չորրորդ անգամ է անցկացվում, մասնակիցներին որպես առաջադրանք հանձարարել էր ներկայացնել լուսանկարներ, որոնք կհամապատասխանեին այս տարվա՝ «Մեր աշխարհը գեղեցիկ է» խորագրին:
Ահա այդ շարքից ընտրված լավագույն լուսանկարները, որոնք, հուսով ենք, կարթնացնեն ձեր մեջ արկածների և բացահայտումներ անելու ծարավը:
Ինչպես նշում է CEWE մրցույթի Բրիտանիայից փորձագետը՝ «Ճամփորդություն ու մշակույթ» անվանակարգը միշտ առաջարկում է ամենագեղեցիկ և առանձնահատուկ պատկերներ, քանի որ ցուցադրում է իրապես եզակի դիտարկումներ՝ աշխարհի տարբեր անկյուններում գոյություն ունեցող հրաշալիքների մասին:
CEWE լուսանկարչական մրցանակը աշխարհում անցկացվող ամենամեծ մրցույթն է, որը միավորում է լուսանկարչությամբ զբաղվողներին և ի ցույց դնում մոլորակի գեղեցկությունը:
Այն նաև բարեգործական գործունեություն է իրականացնում, մասնավորապես, մրցույթից ստացված շահույթը նվիրաբերելով անապահով երեխաների կյանքի պայմանների բարելավմամբ զբաղվող «SOS Children’s Villages» բարեգործական կազմակերպությանը: