Գարնանային արձակուրդները սարերի ետևում չեն, և արդեն ժամանակն է՝ որոշել, թե ուր կարելի է մեկնել արձակուրդներին՝ արևային և լիցքաթափող միջավայրում այն անցկացնելու համար: Վերջին տարիներին հայերի շրջանում նորաձև զբոսաշրջային ուղղություն է դարձել Դուբայը: Այն ուրույն հմայքով, մշակույթով, անգերազանցելի արդիականությամբ հագեցած քաղաք է, որն աներևակայելի փորձառությունների հնարավորություն է առաջարկում իր այցելուներին: Այդ իսկ պատճառով՝ այստեղ եկող զբոսաշրջիկները, որոնք գալիս են ճարտարապետական գլուխգործոցներ տեսնելու և բարձրակարգ հարմարություններից օգտվելու համար, ձեռք են բերում նաև սրտի զարկերն արագացնող, բնության մեջ արկածներ ունենալու, եզակի մշակութային տեսարժան վայրեր այցելելու հնարավորություն: Դուբայը, թերևս, լավագույն վայրն է երիտասարդ և արկածներ որոնող զբոսաշրջիկների համար, որոնք ուզում եմ նոր զգացողություններ ու փորձառություններ ստանալ:
Եթե չեք ցանկանում բաց թողնել այս փորձառություններից և ոչ մեկը, ծանոթացեք Դուբայում ժամանցը կազմակերպելու լավագույն ձևերին և վայրերին:
Տեսեք աշխարհի ամենաբարձր կառույցը
Փնտրու՞մ եք ամենազվարճալի զբաղմունքը Դուբայում: Այցելե՛ք Բուրջ Խալիֆա: Քաղաքի ամենաշքեղ թաղամասերից մեկը (Դուբայի կենտրոնական հատվածը) զարդարող և 828 մ բարձրություն ունեցող այս պողպատե կառույցը մոլորակի վրա երբևէ կառուցված ամենաբարձր շինությունն է: Մինչ ոմանք կբավարարվեն Բուրջ Խալիֆայի ֆոնին արված սելֆիներով, միանշանակ արժե բարձրանալ նրա 124-րդ կամ 128-րդ հարկերի դիտահարթակները: Այստեղ ձեր առջև 360 աստիճանով կբացվեն գրեթե ողջ Դուբայի և դրանից այն կողմ գտնվող տարածքի տեսարանները: Որպես բոնուս, կարող եք դիտել բազմամեդիա ցուցադրությունը, որը ներկայացնում է Դուբայի հնագույն պատմությունը, և, ապա, վերելակով արագ երթևեկել:
2. Վայելեք ձեր շոփինգը, ժամանցը և զանազան զվարճությունները Դուբայի առևտրի կենտրոնում:
Դիտարկեք այնպիսի տարբերակներ, ինչպիսիք են Դուբայի ակվանարիում և անդրջրային գազանանոց այցելությունն է (33.000-ից ավելի ծովային արարածներով), KidZania Dubai-ը, VR Park-ը (աշխարհի ամենամեծ վիրտուալ իրականության այգին), Dubai Ice Rink-ը և Ekart Dubai-ը:
2. Դիտեք Արմավենու ջրավազանի շոու-ծրագիրը:
Սա աշխարհի ամենամեծ ջրավազանն է և միակ վայրը, որտեղ կարող եք գտնել գունագեղ շոու-ծրագիր:
Այն գտնվում է Արմավենի Ջումեյրա արհեստական կղզում՝ Ատլանտիս և Արմավենի հանգստյան տան պալատական ոճի ֆոնին: Այնպես որ, բաց չթողնեք այն. Արմավենու ջրավազանի շոու ծրագիրը կշշմեցնի ձեզ երաժշտության, լույսերի և ամենավերջին տեխնոլոգիաների ներդաշնակ միախառնմամբ:
3. Այցելեք Արմավենի Ջումեյրան և բարձունքից հայացք գցեք նրան:
Արմավենի Ջումեյրան արհեստական՝ մարդու կողմից ստեղծված, կղզի է, որն առանձնանում է այլ կղզիներից՝ իր հսկայական և արտասովոր չափերով, շնորհիվ իր ապշեցուցիչ նախագծման, որը հսկայական արմավենու ծառ է հիշեցնում: Դուբայի այս տեսարժան վայրը դիտելու համար պետք է ուղղաթիռով ճամփորդություն կատարել կամ պարապլանով շրջագայել:
Իսկ եթե ձեր բյուջեն սահմանափակ է, կարող եք դիտել Արմավենու կղզու համայնապատկերը՝ Արմավենու աշտարակի 52-րդ հարկի դիտահարթակից: Կարող եք վստահ լինել, որ այդպես էլ կկարողանաք տեսել ամենագեղեցիկ և տպավորիչ տեսարանները՝ առանց կոպեկ ծախսելու:
4. Ճամփորդություն՝ դեպի անցյալ․ Ալ-Բաստակիյա թաղամասում:
Դուբայը կարող է լինել եզակիորեն ոճային քաղաք, սակայն իր գրավիչ մշակույթն ու հնագույն պատմությունը նույնպես խնամքով պահպանված են: Կարող եք ինքներդ դրանում համոզվել՝ այցելելով Ալ-Բաստակիյա թաղամասը, որը պաշտոնապես հայտնի է որպես Ալ-Ֆահիդի պատմական թաղամաս: Եթե ավելի աուտենտիկ և մշակութային փորձառնություն եք ուզում, անպայման այցելեք այդտեղ:
Թաքնված Հին Դուբայի ծայրամասերում՝ այս 19-րդ դարի հնաոճ թաղամասը ոչ միայն հիանալի վայր է ՝ վայելելու անշտապ զբոսանքը, այլև՝ մինչնավթային շրջանի Դուբայի պատմությանը ծանոթանալու հնարավորություն: Այն ունի տասնամյակների պատմություն ունեցող ավազաշեն կառույցներ, որոնց մեծ մասը այժմ վերածվել են թանգարանների, պատկերասրահների կամ մշակութային վայրերի: Կարող եք գնալ Դուբայի թանգարան, Ուղտի թանգարան և այլն: Մշակույթով և պատմության խորությամբ հետաքրքրվողները կարող են այցելել Մշակութային փոխըմբռնման Շեյխ Մոհամեդի կենտրոնը (SMCCU):
5. Ծանոթացեք Կապույտ ջրերի կղզու զվարճանքներին:
2013թ․՝ «Դուբայի էքսպո 2020»-ի հայտարարումից ի վեր, Դուբայում հաջողությամբ իրականացվել են մի շարք բազմամիլիոնանոց նախագծեր, այդ թվում՝ իր տեսակի մեջ ամենամեծ Դուբայ շրջանակը, Ապագայի թանգարանը և այլն: Դրանցից ամենանշանակալին Կապույտ ջրերի կղզին է:
Դուբայի այս առափնյա համայնքը, սակայն, միայն ժամանակակից, բազմահարկ կառույցներով չէ, որ հայտնի է, այն նաև կարող է պարծենալ Դուբայի նորագույն և ամենաեզակի տեսարժան վայրերով, դրանց թվում՝ Այն Դուբայը (Ֆերիսի անիվ), Մերձավոր Արևելքի առաջին Մադամ Տյուսոյի թանգարանը և իր տեսակի մեջ ամենամեծ 3D արվեստի թանգարանը:
6. Գնացեք անապատային զբոսարշավի (սաֆարի):
Ոչ մի ճամփորդություն դեպի Դուբայ ավարտուն չէ՝ առանց կուսական անապատի պատկերը բացահայտելու: Զբոսարշավը պետք է կազմակերպել զբոսավարի ղեկավարությամբ՝ առավոտյան, երեկոյան կամ նույնիսկ կեսգիշերին:
Դուք կարող եք այնտեղ ուղտով տեղաշարժվել, տեսնել բազեների, լուսանկարվել արաբական հագուստով և այլն: Բացի դրանից՝ կարող եք վայելել մատուցվող խորովածը, նարգիլեն, հինայով դաջվածք անել և տեսնել ավանդական պորտապարն ու տանուրան՝ անապատի աստղային երկնքի ներքո:
7. Գնումներ կատարեք, որքան սրտներդ ցանկանա:
Դուբայը Մերձավոր Արևելքի շոփինգի մայրաքաղաքն է համարվում: Այնպես որ, եթե նույնիսկ շոփինգի սիրահար չեք, պատրաստ եղեք մի քանի դրամ ծախսել այստեղ:
Դժվար է այլ տեղում գտնել իրար ետևից շարված 70-ից ավելի հսկայական առևտրի կենտրոններ, ավանդական շուկաներ և արաբական շուկաներ, որոնք հանդիպում են քաղաքի ամեն անկյունում: Այցելելով ոսկու և գործվածքի շուկաներ, սակարկելով գինը՝ կարող եք գնել հուշանվերներ, հագուստ և զարդեր:
8. Վերցրեք «դհոու» շրջագայություն:
Դհոու կոչվող ավանդական արաբական փոխադրամիջոցները նախկինում օգտագործվել են տարածաշրջանում մարգարիտի աճեցման և ձկնորսության համար: Այժմ դրանք ծառայում են որպես ջրի վրա աշխատող ռեստորաններ:
Ճաշարանային ուտեստներն ու կենդանի շոու-ծրագրերը, ինչպիսին տանուրան է, անմոռանալի կդարձնեն մոտ երկու ժամ տևողությամբ այս շրջագայությունը: Այն հատկապես հաճելի կլինի զույգերի համար:
Հուսանք, որ այս խորհուրդները կդարձնեն ձեր ճամփորդությունն առավել հաճելի և հետաքրքիր:
Գայանե Բաբայան