Ֆրանսիացի փոփ աստղ Գարուն ապրիլի 20-ին և 21-ին ելույթ կունենա Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում:
«Notre-Dame de Paris» հռչակավոր մյուզիքլից աստղային վերելքը սկսած երգիչը դարձավ աշխարհում ամենահիթային երգերի կատարողը: Նա վաճառել է 5 միլիոնից ավելի ձայնասկավառակ և ստացել բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ:
Համերգի ծրագրում կհնչեն երգչի բոլոր ժամանակների լավագույն և ամենահայտնի հիթերը ֆրանսերենով և անգլերենով, որոնց թվում «Belle», «Seul», «Sous le vent», «La Rivière de notre enfance»: