Հեյլի Բիբերին հիվանդանոց են տեղափոխել։ Բժիշկները ենթադրում են, որ կորոնավիրուսային վարակից հետո մոդելի մոտ բարդություններ են առաջացել կենտրոնական նյարդային համակարգում։ Այս մասին հայտնում է TMZ պարբերականը։ Հեյլին շտապօգնության մեքենայով տարել են մի քանի օր առաջ։ Այժմ աղբյուրները վստահեցնում են, որ աղջկան արդեն դուրս են գրել հիվանդանոցից, իսկ նրա ախտանշանները մնացել են առանց պատճառի։ Բարդությունների պատճառով Հեյլին դժվար էր շարժվում եւ խոսում։
Հեյլի Բիբերը կապի մեջ է մտել եւ հաստատել է արեւմտյան լրատվամիջոցների տեղեկատվությունը: Մոդելը պատմել է, որ իրեն տարել են ինսուլտի ախտանշաններով։ Պարզվում է, որ նրա մոտ ոչ մեծ թրոմբ է առաջացել, բայց նա ուշքի է եկել մի քանի ժամ անց: Այժմ Հեյլին իրեն լավ է զգում։
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Հեյլիի ամուսինը՝ Ջասթին Բիբերը հիվանդացել էր COVID-19-ով։