Hermitage Foundation UK բարեգործական կազմակերպությունը, որը համատեղ ծրագրեր է իրականացնում Էրմիտաժի հետ, ժամանակավորապես դադարեցրել է համագործակցությունը Պետերբուրգի թանգարանի հետ՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության պատճառով։ Այս մասին ասվում է տարածված հայտարարության մեջ․ «Մենք խորապես ցնցված ենք ուկրաինական իրադարձություններից և անմիջապես դադարեցրել և չեղարկել ենք ծրագրված բոլոր միջոցառումները»։
Մեծ Բրիտանիայի «Էրմիտաժ» հիմնադրամը, պետական Էրմիտաժի աջակցությամբ, ծրագրեր է իրականացնում 2003թ․-ից՝ ուղղված Բրիտանիայի և Ռուսաստանի միջև մշակութային կամուրջների կառուցմանը: Կազմակերպությունը կազմակերպում է թանգարանի հավաքածուի ցուցադրություններ Միացյալ Թագավորությունում և անգլերեն թարգմանում թանգարանի հավաքածուի կատալոգը։ Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի «Էրմիտաժ» հիմնադրամի աջակցությամբ 2019 թվականին Լոնդոնի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ 16-րդ դարի իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Մելզիի աշխատանքների ցուցահանդեսը։