Ժամանց

Ռոբերտ Փեթինսոնը կարող է նկարահանվել «Dune»-ի հաջորդ մասում

Վերջերս Variety-ին տված հարցազրույցում Ռոբերտ Փեթինսոնն ասել է, որ կցանկանար նկարահանվել Դենիս Վիլնյովի «Dune» ֆիլմերում: «Գոյություն ունեն միայն երկու, իսկ այժմ արդեն երեք ֆիլմ, որոնց շարունակություններում ես կցանկանայի նկարահանվել՝ «Planet of the Apes», «Sicario» և «Dune»»,- ասել է Փեթինսոնը:

Ի դեպ, առաջին մասում նկարահանված հերոսներից շատերն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը Dune-ի շարունակությունում՝ Թիմոտի Շալամե, Զենդայա, Ռեբեկա Ֆերգյուսոն, Խավիեր Բարդեմ, Ջոշ Բրոլին, Ստելլան Սկարսգարդ։

Երկրորդ «Դունը», ռեժիսորի խոսքով, հանդիսատեսին ցույց կտա նոր կերպարներ, ավելի շատ կենտրոնանալու է Հարկոնեն տան վրա, իսկ ֆիլմի սցենարն արդեն ամբողջությամբ պատրաստ է։ Նկարահանումները կսկսվեն այս ամառան վերջին, իսկ պրեմիերան նախատեսվում է 2023 թվականի հոկտեմբերին։