Ժամանց

Քիմ Քարդաշյանը խոսել է իր և Փիթ Դևիդսոնի հարաբերություններից

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նկարահանվել է Variety-ի համար և պատմել նոր իրապատում-շոուի մասին։ Շոուն կբացահայտի նրա ու հայտնի հեռուստաաստղ Փիթ Դևիդսոնի հարաբերությունները։

«Իրականում ես չեմ խոսում նրա մասին։ Ինձ փորձել են ստիպել ինչ-որ բան պատմել, բայց ես դա ավելի ուշ կանեմ։ Իմ ընտանիքի անդամներն ու ընկերները միշտ հարցեր են տալիս։ Բոլորը շարունակում էին ինձ հարցնել, իսկ ես պատասխանում էի․ «Ինձ պարզապես հանգիստ թողեք և թույլ տվեք ապրել իմ կյանքով»,- պատմել է աստղը։

Քիմի նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթն, ի դեպ, Variety-ի հաղորդմամբ՝ հայտնվել է շոուի առաջին մի քանի էպիզոդներում, որոնք նկարահանվել էին նախքան նրա ու Քիմի հրապարակային վեճը։

«Չեմ կարծում, թե երբևէ իմ հեռուստաշոուում կքննադատեմ իմ երեխաների հորը։ Ես միշտ հարգանով եմ վերաբերվում ամենին, ինչ կտեսնեն երեխաները։ Խնդիրն այն է, որ մենք առհավետ ընտանիք կմնանք։ Մենք միշտ կսիրենք ու կհարգենք միմյանց։ Եվ նույնիսկ եթե կան պահեր, երբ կարող է թվալ, որ այդպես չէ, կան շատ պահեր, որոնք սուպերդրական են։ Ես, իսկապես, կարծում եմ, որ մարդկանց համար կարևոր է տեսել, որ ամեն բան ոչ միշտ է իդեալական, բայց նրանք կարող են ավելի լավը դառնալ»,- խոստովանել է Քիմը։