Մինչ մոլորակի որոշ մասերում դեռ ստիպված են տաք հագնվել, աստղերը հրաժարվում են ենթարկվել անցումային եղանակի կանոններին: Ջերմաստիճանի բարձրացման առաջին իսկ նախանշանները աստղերի հագուստները դարձրել են ավելի կարճ, համարձակ ու, բառացիորեն, թափանցիկ: Թափանցիկ հանդերձանքի այս նոր թրենդը արդեն գրավում է աշխարհը:
Նոր թրենդի լավագույն ներկայացումն ու տարածումը կարելի է վերագրել երգչուհի Ռիհանային: Նա դա արվեստի մակարդակի է հասցրել դեռևս 2014 թ.՝ Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհրդի մրցանակաբաշխության ժամանակ հագած իր թափանցիկ զգեստով, որն ամբողջովին զարդարված էր Սվարովսկի բյուրեղյա քարերով: «Dior» նորաձևության տան «Աշնանային հավաքածու 2022»-ի ցուցադրության ժամանակ Ռիհաննան համադրեց այս գաղափարը մայրության թեմայի հետ՝ իր համարձակ ու շլացնող կերպարում:
«Թափանցիկության» այս նոր միտումը ստացել է տարբեր մեկնաբանություններ վերջին շաբաթվա ընթացքում, որոնց կարող եք ծանոթանալ այս ֆոտոշարքում: