Քիմ Քարդաշյանի հագուկապը կարող է երբեմն լինել «խորը կոնցեպտուալ»: Սակայն նրա վերջին հագուստը փարիզյան նորաձևության շաբաթի շրջանակներում՝ Բալենսիագայի Աշուն/ձմեռ-2022 ցուցադրության ժամանակ, տեսնել է պետք: Քիմը հայտնվեց ոտից գլուխ Բալենսիագայի կողմից բրենդավորված ազդանշանային ժապավենով՝ «Նախազգուշացում» գրությամբ:
Դիզայներական տունը հեղինակել է նաև նրա՝ անցած տարվա հայտնի MetGala-ի կիպ գրկող հագուստը: Իր վերջին հարցազրույցներից մեկում Քիմն ասաց, որ ամբողջովին վստահ չէր MetGala-ի հանդերձանքի՝ դեմքը ծածկող հատվածի հարցում:
Ազդանշանային ժապավենը հասնում էր մինչև նրա պարանոցն ու փաթաթվում կրունկներին:
Նույնիսկ պայուսակն էր ծածկված ժապավենով՝ յուրաքանչյուր սանտիմենտրը, բացառությամբ ճարմանդի: Իհարկե, սա առաջին անգամը չէ, որ Քիմը, Բալենսիագայի հետ համագործակցության արդյունքում, հանդես է գալիս նման անսպասելի կերպարով:
«Ես պայքարում էի դրա դեմ, ասում էի՝ չգիտեմ, թե ինչպես կարող եմ կրել դիմակը: Ինչու՞ պետք է ցանկանամ ծածկել դեմքս»:
Համոզված ենք, որ մենք էլ աստիճանաբար կբացահայտենք այս նոր կերպարի հետ կապված մեր էմոցիաները: