Ժամանց

Քանյե Ուեսթը բողոքել է Քիմ Քարդաշյանի հետ ամուսանալուծությունից

Ռեփեր Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանի հետ պաշտոնական ամուսնալուծությունից մի քանի օր անց Instagram-ում հրապարակել է բանաստեղծություն՝ նվիրված ամուսնալուծության դժվարություններին:

Ստեղծագործության մեջ ամուսնալուծությունը համեմատվում է կոտրված ապակու վրա քայլելու կամ «կորոնավիրուսի» հետ։ Ըստ բանաստեղծության՝ սիրեցյալից պաշտոնական ամուսնալուծությունը շատ նման է այն իրավիճակին, երբ մարդը ձեռքերը վառել է տաք վառարանի վրա, գնդակահարվել է կամ «մնացել է խցանման մեջ»։

Հիշեցնենք,  որ 2021թ. փետրվարին Քիմ Քարդաշյանը ամուսնալուծվել է ռեփեր Քանյե Ուեսթից։ Նոյեմբերին համացանցում լուրեր էին տարածվել, որ Քարդաշյանը հանդիպում է կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ։ Հումորիստը սկսել է հաճախ հայտնվել Քարդաշյանների շրջապատում։ Չնայած ամուսնալուծության գործընթացին՝ Ուեսթը բազմիցս պնդել է, որ ցանկանում է վերադարձնել նախկին կնոջը։