Ժամանց

Netflix-ի նոր վավերագրական ֆիլմը կպատմի Պամելա Անդերսոնի մասին

«Hulu» պլատֆորմի «Pam & Tommy» կարճ սերիալից հետո դերասանուհի Պամելա Անդերսոնը հայտնել է, որ Netflix-ում նոր վավերագրական ֆիլմ է ստեղծելու, որը կպատմի իր կյանքի և կարիերայի իրական պատմությունը:

Անդերսոնի որդին՝ Բրենդոն Թոմաս Լին, ով աշխատում է որպես նախագծի պրոդյուսեր, գրառում է կատարել Instagram-ի իր էջում՝ ընդգծելով որ ֆիլմը իրական պատմության հիմքի վրա է լինելու։ Պրոյեկտին մասնակցում է նաև նրա կրտսեր որդին՝ Դիլան Ջագեր Լին: Ֆիլմը ստեղծվել է մի քանի տարի՝ նախքան վերջնական հեռարձակման որոշումը: Ռեժիսոր Ռայան Ուայթի («The Keepers», «Ask Dr. Ruth») վավերագրական ֆիլմը, որը դեռևս վերնագրված չէ, կներկայացնի Անդերսոնի կյանքը։ Ֆիլմում օգտագործվել են բացառիկ կադրեր և նյութեր՝ Անդերսոնի անձնական արխիվից: