Քարդաշյանը Ուեսթից ամուսնալուծվելու միջնորդություն է ներկայացրել 2021թ. փետրվարին, և նրանց իրավական վեճը շարունակվում է:
«Ես շատ եմ ցանկանում ամուսնալուծվել», - ասվում է նրանց ամուսնալուծության գործի փաստաթղթերում: «Ես խնդրել եմ Քանյեին՝ գաղտնի պահել մեր ամուսնալուծությունը, բայց նա դա չի արել: Քանյեն շատ ապատեղեկատվություն է տարածում մեր անձնական, ընտանեկան հարցերի վերաբերյալ»: Քարդաշյանի դատական հայցն ընթացքի մեջ է. «Ես կարծում եմ՝ դատարանը, որը դադարեցնում է մեր ամուսնական կարգավիճակը, կօգնի Քանյեին՝ ընդունել, որ մեր ամուսնական հարաբերություններն ավարտվել են, կօգնի՝ առաջ շարժվել ավելի լավ ճանապարհով, որը կնպաստի խաղաղ կերպով մեր երեխաներին դաստիարակելուն»:
Քարդաշյանն ու Ուեսթը ամուսնացած են եղել յոթ տարի և չորս երեխա ունեն։
«Քանյեն համաձայն չէ ամուսնությունը դադարեցնել, բայց, համենայն դեպս, թվում է, որ նա հասկացել է, որ ես ուզում եմ վերջ տալ մեր ամուսնությանը, նույնիսկ՝ եթե նա չհամաձայնի», - ասվում է Քարդաշյանի խնդրագրում։ «Ես խնդրում եմ, որ դատարանն ինձ վերադարձնի միայնակի կարգավիճակը, որպեսզի ես կարողանամ սկսել ապաքինվել, և որպեսզի մեր ընտանիքը կարողանա առաջ շարժվել մեր կյանքի այս նոր փուլում»: