Երբևէ նկարահանված ամենահռչակավոր ֆիլմերից մեկը՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» ֆիլմը դարձավ 50 տարեկան։ Այս շաբաթ հանրահայտ ֆիլմի աստղային դերասանական կազմը կրկին հավաքվել էր կարմիր գորգի վրա՝ նշելու այս կարևոր հոբելյանը: Ֆիլմի սցենարը հիմնված է եղել Մարիո Պուզոյի համանուն վեպի վրա և արժանացել է համաշխարհային ճանաչման ու կինոյի ոլորտի ամենաառանցքային մրցանակների:

«Կնքահայրը» ֆիլմի ռեժիսոր՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա։

Դոն Կոռլեոնե. Կադրեր ֆիլմից։


Կնքահոր՝ Վիտո Կոռլեոնեյի կրտսեր որդին՝ Մայքլ Կոռլեոնեն (դեր. Ալ Պաչինո)։

Կոպոլան իր անվան փողոցի ու ֆիլմի 50-ամյակի արարողության բացման խոսքում։

Կնքահոր՝ Վիտո Կոռլեոնեյի ավագ որդին՝ Սանտինո Կոռլեոնեն (Ջեյմս Քեն)։

Ջեյմս Քեն (Սանտինո Կոռլեոնե)

Վիտո Կոռլեոնեի դուստրը՝ Կոնի Կոռլեոնեն (դեր. Տանիա Շիռ)։

